Տաջիկստանում ռուս զինվորականների մասնակցությամբ զորավարժություններ են սկսվել

Լուրեր

08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
Բոլորը

Տաջիկստանում  ռուսական ռազմակայանի լեռնային զորավարժարանում մեկնարկել են 1000 զինծառայողների մասնակցությամբ զորավարժություններ։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այս  մասին հայտնել է Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

«201-րդ ռուսական ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումների 1000 զինծառայողների մասնակցությամբ մարտավարական զորավարժություններ են սկսվել Տաջիկստանի Լյաուր և Սամբուլի լեռնաշղթաներում։ Վարժանքների ընթացքում անձնակազմը պետք է պաշտպանական և հարձակողական գործողություններ մշակի հետախուզական-հարվածային և կրակային համակարգերի կիրառմամբ՝ հրետանու և բանակային ավիացիայի աջակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նաև զինծառայողները մարտական կրակ կիրականացնեն բոլոր տեսակի հրետանային զինատեսակներից, նռնականետերից և այլն։ Կենտրոնական ռազմական օկրուգից հավելում են, որ մարտականին հնարավորինս մոտ միջավայր ստեղծելու համար զորավարժարաններում օգտագործվում են տարբեր տեսակի ստատիկ և դինամիկ թիրախներ։

Տաթև Ֆռանգյան