Թուրքիայի ընդդիմադիր քաղաքապետները կողմ են, որ ընտրություններում Էրդողանի մրցակիցը լինեն Ստամբուլի կամ Անկարայի քաղաքապետները

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր IYI («Լավ») կուսակցության 19 քաղաքապետների մեծամասնությունը, որոնք հունվարի 17-ին հանդիպել են կուսակցության ղեկավար Մերալ Աքշեներին, նախընտրում են, որ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը կամ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն 2023 թվականի նախագահական ընտրություններում թեկնածու լինեն։ Որոշներն էլ հայտնել են, որ սատարում են Աքշեներին, գրում է Duvar-ը։ 

Նշվում է, որ Աքշեները քաղաքապետներին հրավիրել է կուսակցության շտաբ՝ պարզելու, թե ինչ խնդիրների են բախվում, այդ թվում՝ նվազագույն աշխատավարձի և առաջիկա ընտրությունների մասով։ 

Աքշեները քաղաքապետներին հորդորել է «հեռու մնալ քաղաքական պայքարից»։ Նա, միաժամանակ, ասել է, որ պատրաստ է առաջադրվել նախագահի թեկնածու։

«Կառավարությունը մաշված է։ Թուրքիան կարգավորման կարիք ունի։ Մենք կարող ենք հասնել նախագահական թեկնածուի ընտրության, որը հետ կբերի խորհրդարանական համակարգը»,- ասել է նա։ 

Հավելենք, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ, ըստ տարբեր փորձագետների, Էրդողանի գլխավոր մրցակիցն է 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։ Վերջին սոցհարցումների տվյալներով՝ նրանք առաջ են անցնում Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից։

Էմմա Չոբանյան