Սառնամանիք Գյումրիում․ փողոցներով քայլելը դառնում է վտանգավոր. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Գյումրիում վերջին օրերին գրանցվող ցածր ջերմաստիճանների պայմաններում (անցած գիշերը եղել է -25-27 °C) վտանգավոր է դարձել մայթերով քայլելը։ Օրինակ՝ Գյումրու Անի թաղամասի Պարյուր Սևակի անվան գլխավոր փողոցը, որտեղ գտնվում է նաև Շիրակի մայր բուհը, կիսով չափ սառցակալած է, մերկասառույց է նաև մայթերին։

Նկատելի է, որ Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայությունը պարբերաբար աղով ու ավազով մշակում է փողոցներն ու մայթերը, սակայն ծառայության ղեկավար Արման Շաբոյանի պարզաբանմամբ, եղանակը փոքր-ինչ պիտի տաքանա, որ իրենց կիրառած միջոցները քայքայեն սառույցը։

«Այս երեք օրվա ընթացքում մեծ քանակությամբ ավազ ու աղ ենք օգտագործել, այն ինչ պահեստավորել էինք տարվա կտրվածքով, կեսից ավելին օգտագործել ենք այս ընթացքում։ Իհարկե, նորից ձեռք բերելու որևէ խնդիր չունենք, արդեն կա պայմանավորվածություն։ Ոչ մի ահազանգ անպատասխան չենք թողնում։ Ես անձամբ եմ շրջում ու հսկում, աչքիս առաջ են ցփնում ավազն ու աղը, սակայն այնպիսի սառնամանիք է, որ մեկ ժամ անց տպավորություն ենք ստանում, թե կարծես աշխատանք արված չէ, ստիպված նորից ենք ցփնում »,-ասաց կոմունալ ծառայության ղեկավարը։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից էլ հետաքրքրվեցինք, թե կա՞ն արդյոք տուժածներ, որոնք կոտրվածք են ստացել մերկասառույցի պատճառով։ Ըստ նրա, բարեբախտաբար, դեռ նման դեպք չի արձանագրվել։

Արմիկ Մովսիսյան