Մյանմարի նախկին ղեկավար Աուն Սան Սու Չժիին սպառնում է մինչև 164 տարվա ազատազրկում

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մյանմարի ղեկավարումից հեռացված պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին սպառնում է մինչև 164 տարվա ազատազրկում այն բանից հետո, երբ նրան կոռուպցիայի մեջ 5 նոր մեղադրանք է առաջադրվել զինվորականների կողմից։ Այս մասին հայտնում է The Irrawaddy պարբերականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հունվարի 14-ին առաջադրված նոր մեղադրանքները կապված են Աուն Սան Սու Չժիի կառավարության կողմից աղետների կառավարման և այլ կարիքների համար ուղղաթիռի վարձակալության ու գնման հետ։ Յուրաքանչյուր կոռուպցիոն մեղադրանք ենթադրում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Նմանատիպ հինգ մեղադրանք է առաջադրվել նաև նախագահ Ուին Մայնթի դեմ:

Պարբերականը հիշեցնում է, որ սեպտեմբերից զինվորականներն արգելել են Աուն Սան Սու Չժիի բոլոր հինգ փաստաբաններին շփվել լրատվամիջոցների հետ, ուստի դատական նիստերի ընթացքի և նախկին պետական խորհրդականի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան։

2021 թվականի դեկտեմբերի սկզբին Աուն Սան Սու Չժին դատապարտվեց երկու տարվա ազատազրկման՝ բանակի դեմ ատելություն սերմանելու և կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված կանոնակարգերը խախտելու համար։ Այս տարվա հունվարի 10-ին Մյանմարի դատարանը նախկին պետական խորհրդականին դատապարտել էր ևս չորս տարվա ազատազրկման։ Նախկինում նրա դեմ քրեական գործ է հարուցվել մի շարք այլ մեղադրանքներով, այդ թվում՝ բնական աղետների հետևանքների մասին օրենքը խախտելու, ինչպես նաև կոռուպցիայի համար։

2021 թվականի փետրվարի 1-ին Մյանմարի զինվորականները երկրում մեկ տարով արտակարգ դրություն են հայտարարել և ղեկավարությանը հեռացրել իշխանությունից։ Բանակի ներկայացուցիչները հայտարարել էին լայնածավալ կեղծիքների մասին 2020 թվականի նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում, որոնց արդյունքում հաղթել է Աուն Սան Սու Չժիի «Հանուն ժողովրդավարության ազգային լիգան»։ Փետրվարի սկզբից երկրում շարունակվում են բողոքի ցույցերը՝ ընդդեմ քաղաքացիական իշխանության տապալման։

Տաթև Ֆռանգյան