Պատերազմի զոհերի եղբայրները կազատվե՞ն բանակում ծառայելուց. ՔՊ-ական պատգամավորը նախագիծ է շրջանառում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Պատերազմի և սահմանային միջադեպերի ժամանակ հակառակորդի գործողությունների արդյունքում զոհված զինծառայողների որդիները և եղբայրները պետք է ազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից: Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է նման փոփոխություն առաջարկում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում:

Գործող օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը, որոնցից է ընտանիքի միակ արու զավակ լինելը և, միաժամանակ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում զինվորական ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունենալը:

Պատգամավորն առաջարկում է օրենքից հանել «ընտանիքի միակ արու զավակն է» ձևակերպումն ու զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ զոհված զինծառայողների ընտանիքի զինապարտ անդամներին՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք հանդիսանում են ընտանիքի միակ արու զավակը, թե՝ ոչ:

Իշխանական պատգամավորի խոսքով՝ նման նախագիծ շրջանառելու գաղափարն առաջացել է ընտանիքների՝ խնդրի մասին բարձրաձայնելուց հետո: Սարգսյանը նախագիծը շրջանառության մեջ դնելուց առաջ Պաշտպանության նախարարության հետ քննարկում չի ունեցել, սակայն վստահեցնում է՝ ունի ՀՀ վարչապետի աջակցությունը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ էլ Կառավարություն են դիմել:

Զինծառայողների խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նշում է՝ օրենսդրական նման կարգավորում Հայաստանում գործում է դեռ Արցախյան առաջին պատերազմից հետո: Իրավապաշտպանի համոզմամբ՝ իշխանության ներկայացուցիչներն այլ կարևոր խնդիրների լուծմամբ պետք է զբաղվեն:

Թե այս օրենսդրական փոփոխությունը քանի հոգու վրա է տարածվելու՝ օրենքի նախագծում թվային տվյալներ չկան: «Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվող քաղաքացիների թիվը մեծ չի լինելու»,- մեկ տողով հիմնավորված է նախագծում: Հայկ Սարգսյանը, մինչդեռ, վիճակագրություն է ներկայացնում՝ հընթացս նշելով պետական գաղտնիք համարվող տեղեկություն՝ ՀՀ Զինված ուժերի թվաքանակի մասին։

Խորհրդարանական ընդդիմությունն իշխանական պատգամավորի նախաձեռնությանը բովանդակային մեկնաբանություն դեռ չի տալիս: Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը փոխանցեց՝ տեսակետ կհայտնի նախագիծը հանգամանալից ուսումնասիրելուց հետո, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նշում է՝ պետք է ուսումնասիրեն, թե Զինված ուժերում ծառայողների թվի նվազմամբ ինչպիսի փոփոխություն է լինելու:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նշում է՝ իշխանության ներկայացուցիչները պետք է օրենսդրական կարգավորումներ հեղինակեն նաև գերությունից վերադարձած զինծառայողների իրավունքները պաշտպանելու համար:

Պաշտպանության նախարարությունը Հայկ Սարգսյանի նախաձեռնության վերաբերյալ դեռ դիրքորոշում չի հայտնել: Նախագիծը հրապարակված է միայն ԱԺ կայքում, չի ընդգրկվել նաև Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերի օրակարգ: Հայկ Սարգսյանը նշում է՝ եթե օրենքն ընդունվի, ապա այս տարվա ամառային զորակոչի ժամանակ կկիրառվի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան