Արայիկ Հարությունյանը հաստատել է դրամական աջակցության տրամադրելու վերաբերյալ Արցախի կառավարության որոշումները

Լուրեր

30.03.2026 | 19:48
Թրամփը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին քաղբանտարկյալների ազատելու համար
30.03.2026 | 19:33
Իրանի խորհրդարանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հնարավորությունը
30.03.2026 | 19:20
Զորահանդես հաղթող պետությունն է անում․ կորուստներ և զոհեր բերած իշխանության կողմից կազմակերպելը հարցեր է առաջացնում․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 19:10
Անի Սամսոնյանին հետամտելու դեպքով նախաքննությունն ավարտվել է. մեղադրյալը տնային կալանքի տակ է
30.03.2026 | 18:55
Հայաստանի Մ-19 հավաքականը տպավորիչ հաղթանակ տարավ՝ 9։0․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 18:45
Ինչպես է պատերազմն ազդել Իրանից ՀՀ մուտք գործողների թվի վրա
30.03.2026 | 18:37
ԵՄ-ն քննարկում է քվեարկության համակարգը փոխելու տարբերակները, եթե Օրբանը հաղթի Հունգարիայի ընտրություններում. Politico
30.03.2026 | 18:28
Ալեքսանդր Գլեբ․ Հայաստանի հավաքականը խաղամակարդակով զիջում է Բելառուսին
30.03.2026 | 18:19
Իսրայելը հարվածել է Թեհրանում ԻՀՊԿ-ի հետ կապված համալսարանին
30.03.2026 | 18:10
ԿԿՀ-ն Փաշինյանի պահվածքն է ուսումնասիրում // Խուզարկել են «Մեր ձևով»-ի գրասենյակը․ ԼՈՒՐԵՐ
30.03.2026 | 18:00
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
30.03.2026 | 17:52
Թրամփը սպառնում է պայթեցնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու նավթահորերը, ինչպես նաև Խարգ կղզին
30.03.2026 | 17:44
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցեր
30.03.2026 | 17:35
Թայգեր Վուդսն ազատ է արձակվել գրավի դիմաց․ լեգենդար գոլֆիստին մեղադրանքներ են առաջադրվել
30.03.2026 | 17:26
«Ախպեր, հեռախոսով էդ ձև բան մի խոսա», «Օրը 20 հազար ա, փողն էլ էս գլխից»․ ՀԿԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի Կառավարության որոշումները Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերի անձանց համար միանվագ դրամական օգնություն սահմանելու մասին. տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:

Համաձայն որոշման՝ 50 000 ՀՀ դրամի չափով միանվագ դրամական օգնություն կստանան 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաշվառված հետևյալ խմբերի քաղաքացիները.

ա) 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ ստացող անձինք.

բ) 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ԱՀ-ում պարգևավճար ստացող անձինք.

գ) 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաները:

Սույն որոշումը չի վերաբերում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակ ստացող անձանց, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին, որոնց ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն 2021 թվականի սեպտեմբերից սկսած 4 ամիս ժամկետով տրամադրվել է ամսական դրամական օգնություն:

Կենսաթոշակառուներին և պարգևավճար ստացողներին դրամական օգնությունը կվճարվի կենսաթոշակի կամ պարգևավճարի վճարման հետ միասին, իսկ մնացած խմբերին՝ առանձին՝ անկանխիկ փոխանցման անհնարինության դեպքում՝ կանխիկ եղանակով: Դրամական օգնությունը նշանակվում է առանց գրավոր կամ առցանց եղանակով դիմում ներկայացնելու՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից տրամադրված՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։ Անչափահաս, անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է նրա օրինական ներկայացուցչին (ծնողին, խնամակալին, հոգաբարձուին)։ Կանխիկ եղանակով դրամական օգնություն ստանալու համար «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղ պետք է ներկայացվի անձը հաստատող փաստաթուղթը կամ նախարարության կողմից տրված տեղեկանքը։ Վճարումը կսկսվի մինչև փետրվարի 1-ը:

Հաստատված մեկ այլ որոշման համաձայն՝ 2021 թվականին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ծրագրի (68 000-ական ՀՀ դրամ) պոտենցիալ շահառուները, որոնք համապատասխանում են նախանշված պայմաններին, բայց ինչ-ինչ պատճառներով չեն ընդգրկվել վճարային ցուցակներում և չեն օգտվել դրամական օգնությունից, կստանան գումարը ԱՀ կառավարության կողմից՝ յուրաքանչյուր բաց թողնված հաշվարկային ամսվա դիմաց: Վճարման գործընթացն արդեն սկսված է:

Որոշումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար քաղաքացիները կարող են դիմել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմ՝ 114 հեռախոսահամարով: