Ալմաթիում անկարգությունների ընթացքում ավելի քան 1,3 հազար միավոր զենք են գողացել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ալմաթիում զենքի խանութների գրավման ժամանակ անկարգությունների մասնակիցները ավելի քան 1,3 հազար միավոր զենք են գողացել: Այս մասին կիրակի ճեպազրույցի ժամանակ հայտնել է ոստիկանության քաղաքային վարչության պետ Կանատ Թայմերդենովը։

«Ահաբեկիչների խմբերը գրավել են զենքի 7 խանութ և տիրացել զենքին և զինամթերքին։ Գողացել են 1 347 միավոր զենք»,- ասել է նա։

Թայմերդենովը հստակեցրել է, որ անկարգությունների մասնակիցները Ալմաթիի ոստիկանության դեպարտամենտի շենքը գրավելու 27 փորձ են ձեռնարկել:

«Հարձակումները կատարել են պրոֆեսիոնալ պատրաստված մարդիկ, որոնք կատարելապես տիրապետում են զենքին և մարտ վարելու մեթոդներին։ Ընդ որում, նրանք չեն թողել սպանվածներին, վիրավորներին տարել են իրենց հետ։ Այս օրերին յոթ հարձակում է եղել դիահերձարանների վրա, որոնց ընթացքում անհայտ անձինք 41 զոհվածների դիակ են առևանգել»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշել է ոստիկանության դեպարտամենտի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Ղազախստանում հունվարի 2-ից բողոքի ցույցեր են իրականացվում ընդդեմ հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման։ Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Ղազախստան ուժեր ուղարկելու մասին որոշումը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն ընդունել են մի քանի ժամում։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին որոշմամբ՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկվել են Ղազախստան՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։ Շուրջ 100 հայ խաղաղապահ էր մեկնել Ղազախստան։