Պաշտոններ՝ ավագանու մանդատներիից հրաժարված «Բալասանյան դաշինք»-ի անդամներին

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Գյումրու նախկին փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը, որը «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ավագանու ցանկում զբաղեցնում էր երկրորդ տեղը, դեկտեմբերի վերջին հրաժարվեց ավագանու իր մանդատից։

Նա, մեր տեղեկություններով, օրերս նշանակվել է Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավոր խորհրդական։ Հայկ Սուլթանյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նրա հեռախոսահամարը տևական ժամանակ է՝ անջատված է, սակայն Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կարեն Բադալյանը հաստատեց մեր տեղեկությունը։

Մանդատից հրաժարվել է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության մեկ այլ ավագանու անդամ՝ Սոնա Առաքելյանը։ Նա նշանակվել է Գյումրու համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար։
Նշենք, որ Սոնա Առաքելյանը նախկին համայնքապետ Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղարն էր։ Թե՛ Հայկ Սուլթանյանը և թե՛ Սոնա Առաքելյան անկուսակցական են։

Մանդատներից հրաժարված ավագանու անդամների փոխարեն ավագանու կազմում ընդգրկվել են պարուսույց, Գյումրու համայնքապետարանի մանկապատանեկան արվեստի պալատի «Անի» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Սենիկ Խուբեսարյանը և Գևորգ Մելիքյանը։

Արմիկ Մովսիսյան