ԼՂ հակամարտությունը լուծված չէ, հրադադարի ռեժիմը չի պահպանվում․ ֆրանսիացի պատգամավորի արձագանքը Ալիևին

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրերս արած հայտարարություններին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբին թույլ չեն տալու զբաղվելց Արցախյան հակամարտության լուծմամբ, կոշտ արձագանքել է Եվրախորհրդարանում Ֆրանսիայի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն։

Նա, մասնավորապես, թվիթերյան իր միկրոբլոգում արձագանքել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆաևի գրառմանը, որը ներկայացրել է Մինսկի խմբի վերաբերյալ Ալիևի խոսքերը։

«Պարո՛ն դեսպան, դիվանագիտությունն առաջին հերթին այն երկիրը հարգելն է, որտեղ պատիվ ունեն ծառայելու։ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ է, իսկ Դուք անում ենք ամեն ինչ՝ խանգարելու նրա աշխատանքին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, հրադադարի ռեժիմը չի պահպանվում։ Երեկ Հայաստանում 3 զինվոր է զոհվել»,- գրել է ֆրանսիացի պատգամավորը։

Թվիթերյան մեկ այլ գրառմամբ էլ Լուազոն նշել է, որ Ադրբեջանի նախագահը մեծ սխալ է գործում, եթե մտածում է, որ «ֆրանսիացիները կհրաժարվեն համերաշխություն հայտնել հայ ժողովրդին»։

Էմմա Չոբանյան