Ստամբուլի բնակչությունը հուսալքված է տնտեսական ճգնաժամի պատճառով․ նրանք չեն հավատում Էրդողանի «փրկության ծրագրին»

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Ստամբուլի քաղաքապետարանի Պլանավորման գործակալության կողմից հրապարակված նոր զեկույցի համաձայն՝ քաղաքի բնակիչների մեծամասնությունը հուսալքված է տնտեսության վիճակի պատճառով։ Չնայած արտարժույթի փոխարժեքների բարելավմանը՝ մարդկանց մեծամասնությունն իրենց տնտեսական հեռանկարները մռայլ է համարում, գրում է Duvar-ը։

Թուրքիայի տնտեսության վերաբերյալ այս մռայլ հեռանկարը գալիս է նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ դեկտեմբերին լիրայի կայունացման միջոցառումների հայտարարությունից հետո։ Թուրքական լիրան կարողացավ փոքր-ինչ կայունանալ, սակայն հարցման մասնակիցների 57 տոկոսը չի հավատում, որ իշխանությունների ծրագիրն աշխատելու է։ Ավելի քան 81 տոկոսն էլ չի հավատում, որ գները կնվազեն՝ հասնելով նախքան լիրայի պատմական արժեզրկման մակարդակին։ 

Ըստ զեկույցի՝ Ստամբուլի բնակիչներին դեկտեմբերին այլ տնտեսական հարցեր ևս մտահոգել են։ Հարցվածների 354 տոկոսն ասել է, որ ամենակարևոր խնդիրը բարձր գնաճն է։ 

Զեկույցում մեծապես ուշադրություն է դարձվել նաև նախագահ Էրդողանի «նոր տնտեսական ծրագրին»։ Հարցվածների մեծամասնությունը չի հավատում, որ այն կաշխատի, մինչդեռ հարցվածների միայն 178 տոկոսն է վստահ ասել, որ կարծում է, թե այն հաջող կլինի:

Հարցումը նաև ցույց է տվել Ստամբուլի բնակչության շրջանում հույսի բացակայությունը տնտեսության նկատմամբ։ Հարցվածների միայն 25,5 տոկոսն է կարծում, որ տնտեսությունը, ընդհանուր առմամբ, կբարելավվի, մինչդեռ 438%-ը կարծում է, որ այն ավելի կվատթարանա:

Դեկտեմբերին մարդկանց 3,2 տոկոսն ասել է, որ կարողացել է գումար խնայել։ 537 տոկոսը նշել է, որ չի կարողանում բավարար գումար վաստակել ապրելու համար, 431 տոկոսն էլ ասել է, որ հազիվ ծայրը ծայրին է հասցնում։ 

Այս ամենը Ստամբուլում հանգեցրել է անհանգստության և սթրեսի ռեկորդային մակարդակի: Ըստ հարցման՝ 1-ից 10 բալանոց սանդղակով քաղաքում սթրեսի միջին մակարդակը կազմել է 78, անհանգստության միջին մակարդակը՝ 75 բալ։ Երջանկության և կյանքից բավարարվածության մակարդակները չափազանց ցածր են՝ համապատասխանաբար 48 և 43 բալ։ 

Էմմա Չոբանյան