Էրդողանի կուսակցության պատգամավորները սկսել են բանակցել ընդդիմության հետ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները բանակցություններ են սկսել ընդդիմության հետ։ Մասնավորապես, ընդդիմադիր «Ապագա» կուսակցությունը իշխող ԱԶԿ-ի շուրջ 40 պատգամավորի հետ բանակցություններ է վարում։ Այս մասին հայտարարել է «Ապագա»-ի փոխնախագահ Սելջուկ Օզդաղը, գրում է «Ահվալ» գործակալությունը։ 

Նա ասել է, որ պատգամավորները, որոնք բանակցում են «Ապագա» կուսակցության հետ, գիտեն, որ ԱԶԿ-ն հաջորդ տարի կայանալիք ընտրություններում չի կարողանալու հաղթել։ Օզդաղը տեղեկացրել է, որ բանակցել են նաև ԱԶԿ-ի նախկին 20 պատգամավորի հետ։ Նա նշել է, որ ինքը, կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն և այլ պաշտոնյաներ մասնակցել են բանակցություններին։  

 

Էրդողանի ղեկավարած կուսակցությունը 2018 թվականի համընդհանուր ընտրություններում ստացել է խորհրդարանում 600 մանդատներից 286-ը։

Հավելենք, որ ըստ Metropoll ընկերության վերջին հարցման՝ ԱԶԿ-ն և նրա քաղաքական դաշնակիցը՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP) չեն կարող հավաքել բավականաչափ ձայներ՝ ընտրությունների ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը պահպանելու համար։ 

Էրդողանի ԱԶԿ-ի հանրային աջակցությունը կազմել է 32,3 տոկոս՝ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության 27,4 տոկոսի, «Լավ» կուսակցության 14,2 տոկոսի և MHP-ի 5,3 տոկոսի դիմաց։

Հավելենք, որ «Ապագա» ընդդիմադիր կուսակցության հիմնադիրը նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն է։

Էմմա Չոբանյան