Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցը դատի է տվել Թուրքիայի նախագահին ու ՆԳ նախարարին 

Լուրեր

29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
29.07.2026 | 12:34
ՔՊ-ին սատարելու համար 61-ամյա քաղաքացուն թիրախավորած անձի գործն ուղարկվել է դատարան
29.07.2026 | 12:30
Յուրա Մովսիսյան. «Սպերցյանի փոխարեն ես նույն կերպ կվարվեի»
29.07.2026 | 12:25
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ
29.07.2026 | 12:21
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:10
ՊՆ-ն հերքում է զինվորի ծեծի մասին լուրը // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 12:01
ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը
29.07.2026 | 11:52
ՔՊ-ի վարչության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ստամբուլի քաղաքապետարաի աշխատակիցներից Նուրի Բաշքապանը դատի է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին՝ քաղաքապետարանի աշխատակիցներին ահաբեկչական կապերի մեջ մեղադրելու համար, գրում է Duvar-ը։ 

Դեկտեմբերին Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ հետաքննություն է սկսվել այն պնդումների կապակցությամբ, որ Ստամբուլի քաղաքապետարանն աշխատանքի է ընդունել «ահաբեկչական կազմակերպությունների» հետ կապ ունեցող անձանց։ Գերատեսչությունը պնդում է, որ քաղաքապետարանի շուրջ 550 աշխատակից կապ ունի ահաբեկչական խմբերի, այդ թվում՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ։ 

Դատախազությանն ուղղված իր դիմումի մեջ Նուրի Բաշքապանը նշել է, որ Էրդողանն ու Սոյլուն «անհիմն մեղադրել են իրեն ու քաղաքապետարանի այլ աշխատակիցներին՝ հանրության առաջ նվաստացուցիչ վիրավորանքներ հնչեցրելով»։ 

«Պարզ է, որ իմ անձնական ու կորպորատիվ իրավունքները հարձակման են ենթարկվել։ Մենք տառապում ենք հոգեբանական շոկից, որին ենթարկվել ենք անհիմն մեղադրանքների պատճառով»,- նշել է Բաշքապանը։ 

Քաղաքապետարանի աշխատակիցն ընդգծել է, որ և՛ Էրդողանը, և՛ Սոյլուն հանցագործություններ են կատարել, և պահանջել է նրանց հետապնդել։

Նշենք, որ Ստամբուլի քաղաքապետն է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուն, որը 2019 թվականի ընտրություններում հաղթել էր Էրդողանի կուսակցությանը։ Ընտրություններից հետո նա մշտապես գտնվում է Էրդողանի ու նրա կուսակիցների թիրախում, այժմ էլ իշխանությունները նոր արշավ են սկսել Իմամօղլուի և քաղաքապետարանի աշխատակիցների դեմ։

Հավելենք, որ Ստամբուլի քաղաքապետն իր կուսակից, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ, ըստ տարբեր փորձագետների, Էրդողանի գլխավոր մրցակիցն է 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։ 

Էմմա Չոբանյան