Ալեն Սիմոնյանը և Լին Թրեյսին քննարկել են հայ-ամերիկյան փոխգործակցության օրակարգային թեմաներ
Քաղաքականություն
13.01.2022 | 18:25ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՄՆ կատարելիք աշխատանքային այցին ընդառաջ հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:
Հանդիպմանը շոշափվել են հայ-ամերիկյան փոխգործակցության օրակարգային թեմաներ: Զրույցի ընթացքում նախանշվել են նաև ընթացիկ տարում իրականացվելիք համագործակցության ուղիները:
Մտքեր են փոխանակվել որոշ բնագավառներին առնչվող օրենսդրական բարեփոխումների շուրջ: