ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է ավելի քան 126 հազար եվրո փոխհատուցում վճարել իր քաղաքացիներին
Քաղաքականություն
13.01.2022 | 17:56Հունվարի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է Ադրբեջանից ուղարկված ավելի քան 15 դիմումների վերաբերյալ իր վճիռները։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքից։
Ըստ տարածված տեղեկության՝ դրանք արտացոլված են 6 վերջնական որոշումներում։
Համաձայն ընդունված որոշումների՝ Ադրբեջանի կառավարությունը պետք է հայց ներկայացրած անձանց վճարի, ընդհանուր առմամբ, ավելի քան 126 հազար եվրո փոխհատուցում։
Տաթև Ֆռանգյան