Մինչև 1 մլն դրամի ապրանքների արտահանման դեպքում մաքսատուրք չի վճարվի. Վահան Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
13.01.2022 | 11:50Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է պարզեցնել փոքր և միջին ձեռնարկատերերի կողմից ՀՀ-ից ապրանքների արտահանման գործընթացը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում նախարարության առաջարկած փոփոխությամբ նախատեսվում է արտահանողին ազատել պետական տուրքից բոլոր այն դեպքերում, երբ արտահանվող ապրանքի ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 1 մլն ՀՀ դրամը:
«Սա պետության վրա կնստի տարեկան ընդամենը 100 միլիոն դրամ, բայց տնտեսական էֆեկտը կլինի շատ-շատ մեծ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այս փոփոխությունը լուրջ խթան կհանդիսանա ՓՄՁ-ների կողմից անկաշկանդ արտահանում իրականացնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: