Սկսվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերումը Ղազախստանից
Քաղաքականություն
13.01.2022 | 13:12ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը սկսել են իրենց կողմից պահպանվող օբյեկտները փոխանցել Ղազախստանի համապատասխան գերատեսչություններին։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
«ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատարության և Ղազախստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության կողմից մշակված պլանի համաձայն՝ սկսվել է խաղաղապահների կողմից պահպանվող սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտների փոխանցումը երկրի իրավապահ մարմիններին»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ խաղաղապահները սկսել են սարքավորումների և նյութատեխնիկական միջոցների նախապատրաստումը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներ բեռնելու և մշտական տեղակայման կետեր վերադարձնելու համար։
Տաթև Ֆռանգյան