ՀԱՊԿ-ը «գցե՞ց» Փաշինյանին. սահմանին մարդկային կորուստներ կան, իսկ ՀԱՊԿ-ի մեխանիզմները չեն աշխատում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ադրբեջանի հերթական  արգեսիան Հայաստանի՝ ՀԱՊԿ նախագահող պետության նկատմամբ ՀԱՊԿ-ի կողմից անարձագանք է մնում: Կառույցը երեկ տեղի ունեցած սահմանային լարման վերաբերյալ որևէ հայտարարություն չի տարածել:  Ասել է թե՝ հարձակվում են ՀԱՊԿ-ի վրա, բայց ՀԱՊԿ-ն լռում է:

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիք մարզի հատվածում սրվել էր հունվարի 11-ի կեսօրից սկսած: Հայկական կողմը հայտնել է երեք զոհի և երկու վիրավորի մասին:

Ադրբեջանը  իրավիճակը սրում է Ղազախստանում ՀԱՊԿ-ի՝ հինգ հազար թվակազմից  բաղկացած զորախումբ տեղակայելուց մի քանի օր անց: Այս ֆոնին հիշարժան են դառնում  տարեսկզբին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները, թե Հայաստանին հաջողվում է ՀԱՊԿ մեխանիզմները գործարկել, ինչն էլ ենթադրում է՝ ըստ անհրաժեշտության ՀԱՊԿ-ը կօգնի նաև Հայաստանին:  Մատնանշած օգնություն ստանալու առիթը շատ չուշացավ:

Հունվարի 7-ի հայտարարությունից  չորս օր էլ չէր անցել՝ Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքում ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ կիրառելով՝ մահացու վիրավորում հասցրեց երեք զինծառայողի: Պաշտոնական Երևանը խստորեն մի կողմից խստորեն դատապարտեց տեղի ունեցածը՝ շեշտելով, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների սադրանքը հերթական դրսևորումն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, մյուս կողմից քայլեր չի ձեռնարկում, որպեսզի դիմի այն նույն ՀԱՊԿ-ին, որի զորախումբը օրեր առաջ ուղարկեց Ղազախստան՝ ներքին խռովությունները ճնշելու համար: Ինչու Հայաստանի իշխանությունները  չեն կարողանում արդեն իսկ գործարկված ՀԱՊԿ-ի անվտանգային մեխանիզմները կիրառել սեփական պետության շահերի համար:  

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան