Արթուր Դավթյանը ՌԴ դատախազության կազմավորման 300-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ ՌԴ դատախազության կազմավորման 300-ամյակի և ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

ՌԴ դատախազության աշխատակիցներին շնորհավորելով պատմական հոբելյանի և մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Արթուր Դավթյանն նշել է, որ նշանակալի այս իրադարձությունը խորհրդանշում է ՌԴ պետական առանցքային ինստիտուտներից մեկի կայացման ու զարգացման անցած ահռելի ճանապարհը, ինչպես նաև դեռևս Պետրոս Առաջինի կողմից դատախազության հիմնադրման գաղափարի հիմքում ընկած՝ անօրինության, անարդարությունների, օրենքների անբեկանելի կատարման նկատմամբ հսկողության առաքելության արդիականությունն ու կենսունակությունը:

Ուղերձում ասվում է, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև հաստատվել է բազմավեկտոր համագործակցության ջերմ, ընկերական մթնոլորտ՝ հիմնված հանցավորության դեմ պայքարում երկու կառույցների նպատակների և տեսլականների ընդհանրության վրա: Վերջինս նաև նպաստել է երկկողմ մասնագիտական ռեսուրսների կատարելագործմանը, փորձի փոխանակմանն ու շփումների մերձեցմանն ուղղված բազմաթիվ համատեղ միջոցառումների իրականացմանը: «Իրավական փոխօգնության կառուցակարգերի արդյունավետ գործարկումը, մեր քաղաքացիների իրավունքների քրեաիրավական պաշտպանությունը և տարբեր մակարդկաներով երկու երկրների դատախազությունների փոխգործակցությունը օգնում են լուծել ոչ միշտ օրենսդրորեն հստակ կարգավորվող հարցեր, նաև ստեղծում են էական նախադրյալներ համագործակցության ուղղությունների հետագա ընդլայնման համար»,-նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

Արթուր Դավթյանն կարևորել է նաև երկրի տարածքից դուրս, աշխարհի տարբեր մասերում, այդ թվում նաև մեր տարածաշրջանում՝ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի շրջանակում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՌԴ դատախազության աշխատակիցների գործունեությունը: Այն ուղղված է նրանց սպասարկման շրջանակում օրինականության պահպանմանը, նպաստում է ռիսկի գոռում գտնվող ազգաբնակչության անվտանգության և խաղաղ գոյության իրավունքի պաշտպանությանը, ինչպես նաև արտահայտում է համամարդկային չարիքի վերածված անդրազգային հանցագործությունների, մասնավորապես, ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարում դատախազության սկզբունքային անհանդուրժողականությունը:

ՌԴ դատախազության աշխատակիցներին մաղթելով հաջողություններ իրենց ծառայողական գործառույթների, համակարգի կողմից նախանշված նպատակաների իրականացման գործում՝ Արթուր Դավթյանը շեշտել է, որ ՀՀ դատախազությունը, որպես կայուն, վստահելի գործընկեր, շարունակաբար ձգտելու է ավելացնել ՌԴ դատախազության հետ համագործակցության ներուժը: