Կրակոցներ տարբեր ուղղություններով. ադրբեջանական կողմն ահաբեկում է խաղաղ բնակչությանը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հարաբերական խաղաղությունից հետո տարին մեկնարկել է ադրբեջանական կողմի նոր սադրանքներով։ Ուշագրավ է, որ եթե նախորդ տարեվերջին Ադրբեջանի ոտնձգություններն ավելի շատ ՀՀ սահմանների ուղղությամբ էին, ապա վերջին օրերին ակտիվացում է նկատվում Արցախյան շփման գծում։ Երեկ ադրբեջանցիները տարբեր ուղղություններում կրակ են բացել Արցախի բնակավայրերի ուղղությամբ, թիրախում խաղաղ բնակիչներն են եղել:

Այս կրակոցներով ադրբեջանական կողմը փորձում է ճնշման տակ պահել տեղի բնակիչներին և հասնել Արցախի հայաթափմանը, կարծում է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։ 

Հիշեցնենք՝ թշնամական պետության զինվորականները երեկ  նախ Կարմիր շուկա գյուղի ուղղությամբ են անկանոն կրակ բացել։ Կրակոցները տևել են մոտ 10 րոպե։ Դրանց հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարևանությամբ կայանված Ուազ ավտոմեքենան: Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները ևս հայտնվել են կրակոցների թիրախում:

Կարճ ժամանակ անց նաև Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի նռան այգիների ուղղությամբ են կրակել՝ թիրախավորելով չորս քաղաքացու: Զոհեր և վիրավորներ չկան, վնասը միայն նյութական է:

Իշխանական թևից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը արցախահայության  դեմ ուղղված կրակոցներին վերջ տալու մեկ տարբերակ է տեսնում:  Փաշինյանի թիմակցի պատկերացմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը կարող է լինել խնդրի լուծումը։ 

Ղազախստանում ՀԱՊԿ զորախմբի տեղակայումը, ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի, կարող է կապ ունենալ կրակոցների հետ, քանի որ ըստ նրա՝ ադրբեջանական կողմը ցանկանում է վարկաբեկել ռուս խաղաղապահներին:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ խաղաղ բնակիչներին ահաբեկելու և սպանելու դեպքերը բացառելու համար պետք է անվտանգույան մեխանիզմների ապահովման նոր գործիքակազմ կիրառել:

Հայաստանը մի քանի օր առաջ որպես ՀԱՊԿ անդամ պետություն 100 հոգուց բաղկացած զորահումբ ուղարկեց Ղազախստան: Սա այն պարագայում, երբ ադրբեջանական կողմն անընդհատ խախտում է հրադադարի ռեժիմը, սպանում կամ ահաբեկում խաղաղ բնակիչներին, գերեվարում զինծառայողներին: Անդրանիկ Քոչարյանը խնդրահարույց ոչինչ չի տեսնում, որ այս իրավիճակում գտնվող Հայաստանն է այլ պետության օգնում:

Հիշեցնենք՝  միայն նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին  Ադրբեջանի զինծառայողներն Արցախում երեք խաղաղ բնակիչ են սպանել: 

Նշենք, որ այսօր էլ  Ադրբեջանի ԶՈւ-ը կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Ժամը 17։00-ի դրությամբ՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է։ 

Նարեկ Կիրակոսյան