Չինաստանի ԱԳ նախարարը Ղազախստանի իր գործընկերոջ հետ քննարկել է երկրում տիրող իրավիճակը
Քաղաքականություն
10.01.2022 | 21:52Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարար Վան Ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի իր գործընկերոջ, ինչպես նաև երկրի փոխվարչապետ Մուխտար Տլեուբերդիի հետ։ Այս մասին հայտնում է swissinfo.ch-ն՝ հղում անելով CGTN հեռուստաալիքին։
Նախարարները քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը։ Վան Ին ևս մեկ անգամ հաստատել է Չինաստանի դիրքորոշումը «Ղազախստանին աջակցել՝ պահպանելու կայունությունն ու դադարեցնելու բռնությունը»։
Նախարարները նաև քննարկել են Պեկինում փետրվարի 4-20-ը տեղի ունենալիք ձմեռային օլիմպիական խաղերի հետ կապված հարցեր։ Չինական կողմը հայտարարել է, որ ուրախ կլինի ընդունել օլիմպիական խաղերում Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևին։
Էմմա Չոբանյան