Օրենքներ՝ թղթի վրա՞. արդյոք խանութները պահպանում են հունվարի 1-ից ուժի մեջ մտած կանոնները. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

12.03.2026 | 11:41
Brent տեսակի նավթի գինը կրկին գերազանցել է մեկ բարելի համար 100 դոլարը
12.03.2026 | 11:33
Թիվ 160 դպրոցում թենիսի կորտեր ու բասկետբոլի դաշտ ենք կառուցելու. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 11:24
Ալիևն ու Կոշտան վերահաստատել են ընդհանուր ռազմավարական նպատակը՝ խաղաղ Հարավային Կովկաս
12.03.2026 | 11:16
Հայաստանի հավաքականը երրորդն է ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունում
12.03.2026 | 11:14
Երևանի ավագանին նոր անդամ ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 11:05
ՄԱԿ-ը բանաձև է ընդունել. պահանջում է դադարեցնել Իրանի հարձակումները հարևան երկրների վրա
12.03.2026 | 11:01
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
12.03.2026 | 10:45
22 միլիոն դրամ՝ «Հոգևոր-մշակութային հանրային Հ/Ը» -ի լուծարման գործընթացը վերջնականացնելու համար
12.03.2026 | 10:38
Հրդեհ Քարինջ գյուղում
12.03.2026 | 10:25
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
12.03.2026 | 10:17
Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի պաշտոնատար անձանց և նրանց կաշառք տված քաղաքացու վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
12.03.2026 | 10:05
ՉԼ․ «Ռեալը» խոշոր հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին», ՊՍԺ-ն ու «Բուդյո-Գլիմտը» ևս խնդիրներ չեն ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 09:53
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
12.03.2026 | 09:34
545 միլիոն դրամ՝ ԱԺ ընտրությունների տեսանկարահանումն իրականացնելու համար
12.03.2026 | 09:21
Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթել է Մուհամադ Մոկաևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2022-ը մեկնարկեց իրավական նոր կարգավորումների ուժի մեջ մտնելով․ արդեն 10 օր է՝ հանրապետությունում արգելված է մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, բացառություն են միայն կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված տոպրակները։ Արգելված է նաև ծխախոտային արտադրատեսակների ու դրանց փոխարինիչների  հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում՝ բացառությամբ օդանավակայանների անմաքս առևտրի խանութների։

Իրականում գործո՞ւմ են այս կարգավորումները, թե՞ մնացել են թղթի վրա․ Factor.TV-ն փորձել է պարզել մայրաքաղաքի վաճառակետերում իրականացված նկարահանումների միջոցով։

Սկսենք ծխախոտից․ տարեսկզբից արգելված է ոչ միայն դրա ցուցադրությունը խանութներում, այլև ծխախոտային արտադրատեսակների դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների կամ դրանց ապրանքային նշանների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը: Նրանք, ովքեր չեն ենթարկվի օրենքի պահանջներին, կտուգանվեն 200-250․000 դրամի չափով:  Վերահսկողությունն իրականացնելու են տեսչական մարմինները, նաև՝ ՏԻՄ-երն ու Ոստիկանությունը։  Իսկ ի՞նչ հիմնավորմամբ առողջապահության նախարարությունը որոշեց գնալ այս սահմանափակումներին․ հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխախոտի ցուցադրության արգելքը նվազեցնում է ծխախոտի գովազդի ազդեցությունը դեռահասների վրա մինչև 83%-ով։ Հայաստանում  ծխում է յուրաքանչյուր 2-րդ տղամարդը։ 18-ից մինչ 69 տարեկան բնակչության ավելի քան մեկ քառորդը՝ 28 տոկոսը, օգտագործում է ծխախոտի որևէ տեսակ:

Եթե մեր այցելած բոլոր խանութներում  տնտեսվարողները հետևում էին ծխախոտի հրապարակային ցուցադրումն արգելող օրենքին, ապա պատկերն այլ է պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքի դեպքում․ մեր այցելած սուպերմարկետներից միայն մեկն էր ենթարկվում օրենքի այս պահանջին, այն էլ՝ այդ փոփոխությունը կատարել էին մինչև օրենքի  կիրարկումը՝ որպես պոլիէթիլենային տոպրակների այլընտրանք առաջարկելով կտորե և թղթե փաթեթներ։

Սուպերմարկետի մենեջերը  կադրից դուրս մեզ հայտնեց, որ  սպառողները հիմնականում տեղում գնում են տոպրակներ, քչերն են իրենց մոտ ունենում։

Թեև արգելքն ուժի մեջ է  արդեն 10 օր՝  այնուամենայնիվ, մեր այցելած այլ  առևտրի կետերում գնորդին շարունակում են տրամադրել պոլիէթիլենային տոպրակներ, թեև   այստեղ ևս ունեն այլընտրանք։

Սուպերմարկետներից շատերում, որոնք դեռևս ոչ չեն ասել պոլիէթիլենին, մեզ նկարահանում իրականացնել առհասարակ չթույլատրեցին։ Ուշագրավ է, որ քաղաքացիներից շատերն օրենքի այս փոփոխությունից տեղյակ չէին։

Կառավարության հունվարի 5-ի նիստում Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն էր հավաստիացնում՝ օրենքի կիրառման ընթացքին պետք է հետևեն Տեղական ինքնակառավարման մարմինները․

Օրենքի ուժի մեջ մտնելուց անցել է 10 օր, բայց, օրինակ, Երևանի քաղաքապետարանում դեռ նոր պետք է քննարկումներ կազմակերպվեն, հասկանան, թե ինչ սկզբունքով, ինչ ռեսուրսներով է գործընթացն իրականացվելու և ինչ գործիքակազմ է պետք կիրառել։ Քաղաքապետարանից նաև հայտնեցին՝ որոշ քայլեր արդեն իսկ ձեռնարկվել են, պարզապես հստակության կարիք կա։

Հնարավոր չէր՝ գործիքակազմն ու մեխանիզմները հստակեցնել մինչև օրենքի ուժի մեջ մտնելը  հարցին Քաղաքապետարանից պատասխանեցին՝ դա իրենց տիրույթում չէ, բայց վստահեցնեւմ են՝ կարգավորումները երկար չեն տևի՝ հստակ ժամանակահատված չնշելով։

Վերահսկողություն իրականացնելու արդյունքում, եթե տնտեսվարողների մոտ խախտումներ հայտնաբերվեն, ապա նրանք կտուգանվեն 20-30․000 դրամի չափով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան