Վերականգնվել է ապօրինի ընդերքօգտագործմամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասը. Դատախազություն

Լուրեր

01.03.2026 | 19:26
Իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ֆրանսիայի ռազմական բազային Աբու Դաբիում
01.03.2026 | 18:53
Իրանի նոր առաջնորդը կարող է ընտրվել 1-2 օրվա ընթացքում․ Արաղչի
01.03.2026 | 18:28
Բավրայի մաքսային անցման կետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
01.03.2026 | 18:05
ՀՀ ԱԳՆ-ն չեղարկված թռիչքների պատճառով ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին է դիմել
01.03.2026 | 17:49
ILNA-ն հայտարարել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի զոհվելու մասին, այնուհետև հերքել տեղեկությունը
01.03.2026 | 17:42
Իրանի նախագահը դիմել է ժողովրդին․ «Հակառակորդին կհասցնենք հուսահատության՝ ոչնչացնելով նրանց բազաներն ու հնարավորությունները»
01.03.2026 | 17:28
Բախվել են GAZel և KIA մակնիշների ավտոմեքենաները․ ՆԳՆ
01.03.2026 | 16:53
Իսրայելում Իրանի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 23-ը
01.03.2026 | 16:41
ՌԴ քաղաքացիները կարող են Իրանից Ռուսաստան վերադառնալ Հայաստանի տարածքով․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
01.03.2026 | 16:33
Իրանը հարվածել է Բահրեյնում գտնվող Crowne Plaza Manama հյուրանոցին
01.03.2026 | 16:14
Իրանում ջիհադ են հայտարարել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ
01.03.2026 | 15:58
Պուտինը ցավակցություն է հայտնել Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ
01.03.2026 | 15:22
ՀՀ դեսպանությունները Մերձավոր Արևելքում աշխատում են արտակարգ ռեժիմով․ ԱԳՆ
01.03.2026 | 15:06
«Մանկապարտեզի տնօրենի պապան գալիս է վարչապետին ասում է, որ իմ աղջկան գործի նշանակեք․ չնշանակե՛ք, արգելում եմ»․ Իջևանում մի տղամարդ զայրացրեց Փաշինյանին
01.03.2026 | 13:53
Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի ցերեկը, 2-3-ին գիշերային ժամերին կնվազի 6-9 աստիճանով
Բոլորը

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 23.09.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված, հետագայում ՀՀ ՔԿ Թալինի քննչական բաժնում քննված քրեական գործով հիմնավորվել է, որ ՍՊ ընկերության պատասխանատու անձինք, 2012թ. հոկտեմբերի 20-ի լեռնահատկացման համապատասխան ակտով և օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությամբ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2015թ. նոյեմբերի 6-ի հրամանով նախատեսված՝ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի վարչական տարածքի համապատասխան տեղամասում իրականացրել են ուղիղ կտրվածքի տուֆ քարի արդյունահանման և վաճառքի ձեռնարկատիրական գործունեություն: Սակայն պարզվել է, որ առանց պետական գրանցման կամ հատուկ թույլտվության /լիցենզիայի/, նշված տեղամասի հարևանությամբ գտնվող շուրջ 4.5 հա գյուղատնտեսական նշանակության տարածքում, առանց հողի գործառնական նշանակությունը փոխելու, հանքարդյունաբերության կանոնների խախտմամբ, շահույթ ստանալու նպատակով ընկերության կողմից 2019թ. հունվարից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում արդյունահանվել է շուրջ 560.000 հատ ուղիղ կտրվածքի տուֆ տեսակի քար. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից

Քարերից յուրաքանչյուրը վաճառվել է 160 ՀՀ դրամով՝ ապահովելով ընդհանուր շուրջ 89.000.000 ՀՀ դրամի իրացման շրջանառություն և դրանով պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս:
Նախաքննության ընթացքում քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է ևս երկու քրեական գործ, որոնք միացվել են մայր գործին:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել նշված ՍՊ ընկերության տնօրեն Հ. Ա.-ին:

Նախաքննության ընթացքում դատախազության գործուն վերջինս ամբողջությամբ վերականգնել է ընդհանուր 15.642.318 ՀՀ դրամ գումար, որից 3.855.706 ՀՀ դրամը շրջակա միջավայրին պատճառված վնասն է, 11.286.612 ՀՀ դրամ գումարը՝ ընկերության կողմից պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը, իսկ 500.000 ՀՀ դրամը՝ հանքարդյունաբերական գործունեության թույլտվության համար պահանջվող պետական վճարը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալն առաջին անգամ է կատարում միջին ծանրության հանցանք, կամովին հատուցել է պատճառված վնասը, տվել է ինքնախոստովանական ցուցմունք և աջակցել քննությանը՝ 2021թ. դեկտեմբերի 30-ին նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել: