Ամերիկացի փորձագետները Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին հորդորել են ավելացնել Ուկրաինա զենքի մատակարարումները

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Ռուսաստանի հարցերով մի խումբ փորձագետներ Ժնևում կայանալիք բանակցություններին ընդառաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին կոչ են արել ուկրաինացիներին ավելի շատ զենք ուղարկել․ գրում է Axios-ը։

«Ռուս պաշտոնյաների հետ դիվանագիտական հանդիպումից առաջ Ռուսաստանի հարցերով փորձագետների խումբը հորդորել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալլիվանին ավելի շատ զենք ուղարկել ուկրաինացիներին»,- գրում է լրատվամիջոցը։

Axios-ի տվյալներով՝ Սալիվանի տեսակոնֆերանսը Ռուսաստանի հետ կոշտ գծի քաղաքականության կողմնակիցների, այդ թվում՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք պաշտոն զբաղեցրածների հետ, տեղի է ունեցել նախորդ երկուշաբթի։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, Բայդենի վարչակազմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարում են, որ կա մի քանի ոլորտ, որոնք Ռուսաստանի մտահոգությունն են առաջացնում և որոնք ԱՄՆ-ն ցանկանում է քննարկել փոխադարձության սկզբունքով։ Դրանց թվում են սպառազինությունների նոր սահմանափակումները, ինչպես նաև Եվրոպայում անցկացվող զորավարժությունների քանակն ու ընդգրկումը։

Լրատվամիջոցի աղբյուրները հերքել են տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ն դիտարկում է Եվրոպայում զորքի թվաքանակի կրճատման հարցը։ Նրանք նաև ընդգծել են, որ առաջիկա բանակցություններում «որևէ հստակ պայմանավորվածություն չի լինելու»։

Իր հերթին Սալիվանը լրատվամիջոցին հայտնել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ քննարկել Ռուսաստանի հետ եվրոպացի դաշնակիցների հետ հարաբերությունները առանց նրանց անմիջական մասնակցության։

Էմմա Չոբանյան