ԱԱՀ վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու պրակտիկան ՀՀ կառավարությունը շարունակել է նաև 2021թ. ինչո՞ւ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Ընկերությունների կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ) գումարների վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու ՀՀ կառավարության պրակտիկային անդրադարձել եմ 2019թ. և 2020թ.: 2009-2021թթ. ընթացքում ՀՀ կառավարությունը ԱԱՀ վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու վերաբերյալ 158 որոշում է կայացրել, որոնցից 4-ի դեպքում մերժել է, իսկ 2-ով ուժը կորցրած է ճանաչել նախկինում կայացրած նման որոշումները (2021թ. սեպտեմբերի 8-ի №1439-Ա և  №1444-Ա որոշումներով ուժը կորցրել են ՀՀ կառավարության 2020թ. օգոստոսի 6-ի №1291-Ա և օգոստոսի 13-ի №1345-Ա որոշումները): ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումների տվյալներն ըստ տարիների ներկայացված են աղյուսակ 1-ում: Ըստ վարչապետների տվյալները ներկայացված են աղյուսակ 2-ում: Չի ներառվել Կարապետյանի կառավարության կողմից 2016թ. սեպտեմբերի 15-ի №958-Ա որոշմամբ «Շանթ» ՍՊԸ-ին տրված թույլտվությունը, քանի որ այդ որոշման հավելվածը www.arlis.am համակարգում առկա չէ:

Աղյուսակ 1. ԱԱՀ գումարների վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու թույլտվություն նախատեսող կառավարության որոշումների քանակը, ներմուծման ծավալների և հետաձգված ԱԱՀ գումարների մեծություններն ըստ տարիների (մլրդ դրամ)

Աղյուսակ 2. ԱԱՀ գումարների վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու թույլտվություն նախատեսող կառավարության որոշումների քանակը, ներմուծման ծավալների և հետաձգված ԱԱՀ գումարների մեծություններն (մլրդ դրամ) ըստ վարչապետերի

ԱԱՀ վճարումը 3 տարով հետաձգելու ամենից շատ թույլտվություն քանակի և ներմուծման ծավալի առումով տվել է Ն․ Փաշինյանի կառավարությունը, որը հայտարարում է, որ ԱԱՀ գումարները վերադարձնում է ամենամսյա կտրվածքով: Եթե դա այդպես է, ապա ԱԱՀ վճարումը երեք տարով հետաձգելու որոշումներն անիմաստ են, քանի որ ներմուծողն իր կողմից վճարած ԱԱՀ-ի գումարը կարող է շատ արագ հետ ստանալ: Սակայն 2021թ. ՀՀ կառավարությունը շարունակել է ԱԱՀ գումարի վճարումը 3 տարով հետաձգելու պրակտիկան և մոտավորապես 46 մլրդ դրամ ծավալով ներմուծումների դեպքում կայացրել է այդպիսի 3 որոշում: Եթե ԱԱՀ գումարները մեկ ամսվա ընթացքում վերադարձնելու մասին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների պնդումները ճիշտ են, ապա ավելորդ է դառնում ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի №1225-Ն որոշումը, որով կարգավորվում է ԱԱՀ վճարումը 3 տարի ժամկետով հետաձգելու գործընթացը:

2019թ. և 2020թ. հրապարակված հոդվածներում ի թիվս այլ դիտարկումների նշել էի, որ ՀՀ կառավարությունը պետք է հանրությանը ներկայացնի ԱԱՀ վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու վերաբերյալ որոշումների տնտեսական արդյունքը: Հանրությունը պետք է իմանա, թե արդյոք ՀՀ կառավարությունը հասնու՞մ է այն նպատակին, որ սահմանում է և ինչպիսի ազդեցություն են այս միջոցառումներն ունեցել ներդրումային միջավայրի և շուկայական մրցակցության վրա: Առաջարկել էի դիտարկել սահմանին ԱԱՀ-ի գանձման պրակտիկայից հրաժարվելու հնարավորությունը: Նաև առաջարկել էի, որ եթե կառավարության կարծիքով ԱԱՀ-ն խոչընդոտ է, և ներդրումներ կատարելու համար ընկերություններին պետք է հնարավորություն տալ հետաձգելու դրա վճարումը, ապա նպատակահարմար է դիտարկել հարկային քաղաքականության արմատական փոփոխության տարբերակը:

Հայաստանը շարունակում է կառավարվել առանձին միջոցառումների միջոցով, ինչը բավական ռիսկային է: Տնտեսական մրցակցությունը, մրցունակությունը, ներդրումները, նորարարությունը և արտադրողականությունն իրապես խթանող քաղաքականություն այս կառավարությունից ակնկալել պետք չէ:

 

Արտակ Քյուրումյան