Առնակ Ավետիսյանը նշանակվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
Քաղաքականություն
05.01.2022 | 17:52ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Առնակ Ավետիսյանին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Առնակ Ավետիսյանին նշանակել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Ավելի վաղ Առնակ Ավետիսյանը զբաղեցնում էր ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնը: