Միջուկային տերությունները փորձում են բացառել միջուկային պատերազմները

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Միջուկային զենք ունեցող հինգ երկրները համատեղ հայտարարություն են տարածել միջուկային պատերազմը կանխելու անհրաժեշտության և միջուկային սպառազինությունների մրցավազքի անթույլատրելիության մասին։ Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիայի Հանրապետությունն իրենց առաջնային պարտականությունն են համարում միջուկային զենք ունեցող պետությունների միջև պատերազմը կանխելը և ռազմավարական ռիսկերը նվազեցնելը»: ասված է հայտարարության մեջ։

«Մենք հայտարարում ենք, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։ Քանի որ միջուկային զենքի օգտագործումը կունենա հեռուն գնացող հետևանքներ, մենք նաև վերահաստատում ենք, որ միջուկային զենքերը, քանի դեռ դրանք գոյություն ունեն, պետք է ծառայեն պաշտպանական նպատակներին, զսպեն ագրեսիան և կանխեն պատերազմները: Մենք կարծում ենք, որ պետք է կանխել նման զենքերի հետագա տարածումը»,- ընդգծել են ստորագրող երկրները։

«Մենք վերահաստատում ենք միջուկային սպառնալիքներին հակազդելու կարևորությունը և շեշտում ենք մեր երկկողմ և բազմակողմ համաձայնագրերն ու պարտավորությունները չտարածման, զինաթափման և սպառազինությունների վերահսկման ոլորտում պահպանելու և հավատարիմ մնալու կարևորությունը։ Մենք հավատարիմ ենք մնում Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով (NPT) մեր պարտավորություններին, պարտավորվում ենք VI-րդ հոդվածի համաձայն՝ «բարեխղճորեն բանակցել մոտ ապագայում միջուկային սպառազինությունների մրցավազքին վերջ դնելու և միջուկային զինաթափմանը զարկ տալու համար»,- ասված է հայտարարության մեջ։

«Մենք ընդգծում ենք բոլոր պետությունների հետ աշխատելու մեր հանձնառությունը՝ ստեղծելու անվտանգության միջավայր, որն ավելի նպաստավոր է զինաթափման հարցում առաջընթացի համար՝ միջուկային զենքից զերծ աշխարհ կառուցելու վերջնական նպատակով՝ առանց որևէ մեկի անվտանգությանը վտանգելու։ Մենք մտադիր ենք շարունակել երկկողմ և բազմակողմ դիվանագիտական մոտեցումներ փնտրել՝ ռազմական առճակատումից խուսափելու, կայունությունն ու կանխատեսելիությունը բարձրացնելու, փոխըմբռնումն ու վստահությունը բարձրացնելու և սպառազինությունների մրցավազքը կանխելու համար, որեւէ մեկի օգուտ չի բերում և սպառնալիք է դառնում բոլորի համար։ Մենք վճռական ենք` վարելու կառուցողական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և անվտանգության ոլորտում միմյանց շահերի ու մտահոգությունների ճանաչման վրա»,- ասված է փաստաթղթում։