Սաակաշվիլին սպառնացել է կրկին հացադուլ հայտարարել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պահանջում է օտարերկրյա բժիշկներին թույլ տալ այցելել իրեն, ինչպես նաև իրավունք տալ շփվել փաստաբանների հետ՝ առանց կողմնակի անձանց ներկայության։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Շոթա Թութբերիձեն՝ հավելելով, որ հակառակ դեպքում հունվարի 6-ին նախկին նախագահը կրկին հացադուլ կհայտարարի, գրում է ՏԱՍՍ-ը։

«Պահանջում ենք անհապաղ Միխեիլ Սաակաշվիլիի բուժմանը թույլ տալ ներգրավել բժիշկների ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Նիդերլանդներից: Մենք հնարավորություն չունենք կոնֆիդենցիալ կապ պահպանել Միխեիլ Սաակաշվիլիի հետ, ինչը փաստաբանի և պաշտպանյալի հիմնարար իրավունքի խախտում է»,- ասել է Թութբերիձեն։

Հիշեցնենք՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայրենիք է վերադարձել7 տարվա բացակայությունից հետո և անմիջապես ձերբակալվել։

Վրաստանում երկրի նախկին ղեկավարն անցնում է 4 քրեական գործերով, իսկ ձերբակալությունից հետո նրա հանդեպ ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ սահմանն ապօրինի հատելու գործով։ Քաղաքական գործիչն անօրինական է համարում իր ձերբակալությունն ու ազատազրկումը, իսկ մեղադրանքները՝ կեղծված։