Ջո Բայդենը խոստացել է Ուկրաինայի հարցով որոշումներ չկայացնել՝առանց Կիևի իմացության

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենն ու Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու մասին, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ջո Բայդենը նշել է, որ պատրաստ է դաշնակիցների հետ միասին վճռական արձագանքել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում։

Բացի այդ, երկու երկրների ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմավարական կայունության շուրջ երկխոսությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստին։

Ամերիկացի առաջնորդը խոսել է նաև Դոնբասում լարվածության թուլացման համար վստահության ամրապնդման միջոցառումների խթանման և ակտիվ դիվանագիտության մասին՝ առաջ մղելու Մինսկի համաձայնագրերի իրականացումը` ի աջակցություն «Նորմանդական ձևաչափի»: Միաժամանակ, Բայդենը Ուկրաինայի նախագահին խոստացել է, որ Վաշինգտոնը գործընկերների հետ կապված որոշումներ չի կայացնի՝ առանց նրանց իմացության։

Ավելի վաղ ԱՄՆ-ը և նրա արևմտյան գործընկերները, մեկնաբանելով անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ-ի առաջարկները, զգուշացրել էին, որ մտադիր չեն որոշումներ կայացնել՝ առանց խորհրդակցելու այն երկրների հետ, որոնց վրա այդ որոշումներն ազդելու են։