Հանգստյան օրերին արձանագրվել է 72 պատահար. 4 մարդ զոհվել է

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Հանգստյան  օրերին Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 183 դեպք, որից 12-ը՝ նախկինում կատարված։

Բացահայտված հանցագործությունների մեծ մասը գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են։ Մասնավորապես, գողության՝ 45, մարմնական վնասվածք պատճառելու` 36, խարդախության՝ 25, ընտանեկան բռնության՝ 14, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10 դեպք։

Բացի այդ, բացահայտվել են ապօրինի ծառահատման ու խուլիգանության 3-ական, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, որսագողության, ծանր վիրավորանքի, ծեծի, փաստաթուղթ կեղծելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, կողոպուտի, դրամանենգության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, խոշտանգման 1-ական դեպք։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաև 2 անհետ կորած ու 11 հետախուզվող։ Արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 72 պատահար. 4 մարդ զոհվել է, 106-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: