Մեր հավակնոտ ծրագրերը տալու են դրական, շոշափելի արդյունքներ. Անահիտ Ավանեսյան

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ․

«Սիրելի՛ հայրենակիցներ, ահա և ավարտվում է մեր Հայրենիքի, պետականության ու ժողովրդի համար փորձություններով, հույսերով ու իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերով լի տարին՝ 2021 թվականը:

Այս տարի մենք բոլորս անցանք մի ճանապարհ, որ անանցանելի էր թվում` կորուստների, մարտահրավերների, առճակատումների և թե՛ նյութական, թե՛ մարդկային՝ հոգևոր, ֆիզիկական ու էմոցիոնալ ռեսուրսների առումով: Մենք անցանք այդ ճանապարհը և հիմա, անկասկած, ունենք անհամեմատ ավելի կայուն ու վերահսկելի իրավիճակ` պայմանավորված թե՛ հետպատերազմական և թե՛ համավարակի գործոններով:

Հայաստանի առողջապահության ոլորտը նույնպես ապրելով ցնցումներ ու սահմանային վիճակներ` կադրային, նյութական և մնացած բոլոր ռեսուրսների մոբիլիզացման պայմաններում իրեն լավագույնս է դրսևորել. ամրապնդվել է, հագեցել և պատրաստ է դիմակայելու տարբեր մարտահրավերների:

Այն բոլոր ներդրումները, որոնք կատարվել են մեր ոլորտում, տվել են իրենց պտուղները, և մենք հաստատակամորեն կարող ենք պնդել, որ մեր քաղաքացիներին առաջարկում ենք բժշկական օգնության ավելի մեծ, ավելի որակյալ և ավելի հասանելի սպեկտր` առաջ գնալով զարգացման ու բարեփոխումների ուղիով: Այս ամենի համար ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլոր բժիշկներին, բուժաշխատողներին և իմ թիմակիցներին, շնորհավորել նրանց և ցանկանալ մնալ անշեղ մեր ընտրած ճանապարհից և առաջ գնալ:

Մեր հավակնոտ ծրագրերը` բժշկական ապահովագրության համակարգի ընդունումը, հոգեկան առողջության, ուռուցքաբանության և այլ ճյուղերում նախատեսված բարեփոխումները տալու են կոնկրետ դրական, շոշափելի արդյունքներ:

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ գալիք նոր` 2022 թվականի առթիվ և մաղթում եմ մեր օջախներին խաղաղություն, առողջություն ու երջանկություն մեր անկախ ու խաղաղ Հայրենիքում»: