Թուրքական լիրան չորրորդն օրն է՝ արժեզրկվում է, մինչդեռ ֆինանսների նախարարն ասում է՝ տատանումները մտահոգիչ չեն

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Թուրքական լիրան 4-րդ օրն անընդմեջ արժեզրկվում է այն բանից հետո, երբ գանձապետարանի ու ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին հայտարարել է, որ արժույթի տատանումները մտահոգիչ չեն, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Երեկ երեկոյան CNN Turk-ին տված հարցազրույցում Նեբաթին ասել է, որ ազգային արժույթի փոխարժեքը կվերադառնա նորմալ մակարդակին։

Այսօր, սակայն, լիրայի փոխարժեքը նվազել է ևս 6 տոկոսով՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 13,45 լիրայի։ Ստամբուլում առավոտյան ժամը 10:14-ին արժույթը նվազել է 3,2 տոկոսով՝ հասնելով 13․04 լիրայի։

Վերջին օրերին լիրայի փոփոխականությունը կտրուկ աճել է՝ հասնելով ռեկորդային մակարդակի՝ մրցակցելով բիթքոյնի գների հանկարծակի փոփոխությունների հետ:

Նախորդ շաբաթ լիրան ռեկորդային անկում էր գրանցել՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 18․36 լիրայի ցուցանիշի, որից հետո նախագահ Էրդողանը հայտարարել էր արժույթը փոքր-ինչ կայունացնող նոր միջացոռումների մասին։

Նեբաթին իր հերթին ասել է, որ Կենտրոնական բանկը և պետական բանկերը չեն միջամտել՝ արժութային շուկաներին օգնելու համար։ Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, սակայն, որ Կենտրոնական բանկը միլիարդավոր դոլարներ է ծախսել լիրային աջակցելու համար։

Էմմա Չոբանյան