Ուկրաինայի քաղաքացի Կալյուսկիին Ռուսաստանի պահանջով ձերբակալելը անհետևանք չի մնա․ Հովհաննես Իգիթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
Բոլորը

«Վերջերս Հայաստանի տարածքում ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի։ Հայկական կողմը նշում է, որ դա եղել է Ռուսաստանի պահանջով, և որ այդ մարդը սահմանն անցել է անօրինական։ Սակայն ես ուկրաինական կողմից տեղեկություններ ունեմ, որ նա սահմանն անցել է օրինական, այն երկու անձնագրերը, որ նա ունի, որևէ խնդիր չկա, նա անունը փոխել է ժամանակին և ստացել երկրորդ անձնագիր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը։

Նա ընդգծեց․ «Այս հարցը շատ կարևոր է այն առումով, որ մինչև այս պահը Ուկրաինան միշտ արհամարհում էր Ադրբեջանի այն բոլոր պահանջները, որոնք վերաբերվում էին իր տարածքում գտնվող այս կամ այն , այդ թվում՝ Հայաստանի քաղաքացուն, Ադրբեջանին հանձնելուն։ Եվ հայկական կողմը պիտի գիտակցի, որ սա շատ կարևոր հարց է։ Հասկանում եմ, որ հիմա այլ խնդիրներով են խառը, կառավարություն են ձևավորում, բայց պիտի հասկանան, որ եթե Ուկրաինայի քաղաքացին՝ Բոգդան Կալյուսկին, խախտել է ինչ-որ մի ռեժիմ, ապա պետք է ուղղակի հանձնվի ուկրաինական կողմին»,- ընդգծեց բանախոսը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի քաղաքացի, հայտնի բլոգեր Բոգդան Կալյուսկին մարտի 27-ին Կիևից ժամանել էր Երևան, ապա ամսի 30-ին՝ վերադարձի ճանապարհին, ձերբակալվել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ հիմնավորմամբ, թե նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ։ 2018թ. ապրիլի 1-ին հարուցված քրեական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Կալյուսկիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով:

Մանրամասները՝ տեսանյութում: