Բասկետբոլի VBET Ա-լիգա. մրցաշարային աղյուսակը տարվա վերջին խաղից հետո

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Բասկետբոլի տղամարդկանց VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանում դադար է. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Դեկտեմբերի 24-ին «Արցախը» մրցել է ՖԻՄԱ-ի հետ և 104-80 հաշվով հաղթանակ տարել: Ավելի ուշ «Արցախը» մրցել է նաև «Գյումրիի» հետ և 90-94 հաշվով պարտություն կրել: Դեկտեմբերի 26-ին կայանալիք ‹‹Էրեբունի»-«Արարատ» խաղը չեղարկվել է:

Տարվա վերջին խաղը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին. այդ օրը «Արցախն» ուժերը չափել է ԲԿՄԱ-ի հետ և պարտվել 100-101 հաշվով: Ի դեպ, այդ խաղում գրանցվել է տեխնիկական վրիպակ, որն առաջացրել է խաղի հեռարձակումն առցանց դիտող երկրպագուների դժգոհությունը։ Այս առիթով Ա լիգայի մամուլի քարտուղարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

«Խաղի ավարտին մնացել էր 20 վայրկյան, երբ խաղացող Ջոշուա Ռոբերթսը կատարում է նետում, որը մոտակա մրցավարի կողմից գրանցվում է որպես 2 միավորանոց նետում: Խաղից հետո տեսանյութը դիտելիս մրցավարական կազմը միաձայն համաձայնեց, որ «Արցախ» թիմի բասկետբոլիստը մինչ նետում կատարելը անցել է գիծը:

Խաղի արձանագրությունում, առցանց վիճակագրությունում և մարզադահլիճի ցուցատախտակին այդ նետումը նույնպես գրանցվել է որպես երկու միավորանոց։

Տեխնիկական պատճառներով առցանց տեսագրության մեջ նետումը սխալմամբ գրանցվել է որպես երեք միավոր, ինչը մեծ թյուրիմացություն է առաջացրել երկրպագուների շրջանում»,- ասվում է Ա Լիգայի տարածած հայտարարության մեջ:

Տարվա վերջին խաղից հետո «Ուրարտուն» 25 միավորով գլխավորում է աղյուսակը: «Էրեբունին» 22 միավորով երկրորդն է, իսկ եռյակը եզրափակում է ԲԿՄԱ-ն՝ 21 միավորով: