Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին հանցագործությունների թիվը  երկուսուկես անգամ աճել է

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունը խորհրդարան է ներկայացրել 2017 թվականի գործունեության մասին ամենամյա հաղորդումը։ Փաստաթուղթն ինքնին շատ տխուր տեսք ունի, քանի որ հեղինակները փորձել են, որքան հնարավոր է, քողարկել իրողությունները և քիչ է մնում հանցագործությունների թվի աճը որպես առաջընթաց և ձեռքբերում ներկայացնեն: Իսկ հանցագործությունների թիվը 2017 թվականին 2016-ի համեմատ աճել է 1521 դեպքով կամ  8,1 տոկոսով: Սակայն պատկերն առավել մտահոգիչ  է դառնում, երբ հանցագործությունների թիվը դիտարկում ենք տասը տարվա կտրվածքով: Այսպես, 2007 թվականին Հայաստանում արձանագրվել է հանցագործությունների 8 հազար 428 դեպք: 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 20 հազար 285 դեպք: Այսինքն, տասը տարվա կտրվածքով աճը կազմել է երկուսուկես անգամ: Ստորև ներկայացված աղյուսակում ներկայացված է  հանցագործությունների թիվը 2007-ից 2017 թվականներին, ինչպես նաև դրանց բաշխվածությունը ըստ ծանրության:

 

Նման պայմաններում բնական կլիներ, եթե ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունում ամենամեծ ուշադրությունը դարձվեր հանցագործությունների թվի աճի պատճառների բացահայտմանը և ներկայացվեին այդ ուղղությամբ կատարված աշխատանքները: Սակայն փաստաթղթի հեղինակներն իրենց առջև նման խնդիր չեն էլ  դրել: 117 էջից բաղկացած փաստաթղթում ընդամենը մեկ նախադասությունում է խոսք գնում հանցագործությունների աճի պատճառների մասն: «Վերլուծությունները վկայում են, որ հանցագործությունների ընդհանուր թվի աճը, սոցիալական գործոններից բացի, պայմանավորված է նաև լատենտայնությամբ բարձր աստիճան ունեցող հանցագործությունների բացահայտման, գրանցման և հաշվառման աշխատանքների բարելավմամբ …»,- նշված է հաղորդման մեջ:

Այլ կերպ ասած, ինչպես միշտ, հանցագործությունների թվի աճը փորձ է արվում մատուցել իբրև իրավապահ կառույցների աշխատանքի բարելավման արդյունք: Այսինքն, դատախազությունը պատրաստ է իրավապահներին ակամա մեղադրել հանցագործ մեթոդներով գործելու, մասնավորապես հանցագործություններ չգրանցելու մեջ, միայն թե իրականությունը չներկայացվի: Իսկ ո՞րն  է այդ իրականությունը, որն այդքան խնամքով թաքցվում է: Հանցագործությունների թվի աճի իրական պատճառը մի ակնթարթ արտացոլվում է վերը բերված հատվածում՝ «սոցիալական գործոններից բացի»: Այսինքն, հանցագործությունների թվի աճը սոցիալական գործոններով է պայմանավորված կամ ավելի պարզ ասած, Հայաստանի բնակչության սոցիալական վիճակի՝ տարեց տարի վատթարացմամբ: Հասկանալի է, որ հաղորդման հեղինակները չէին կարող իրենց թույլ տալ նման բան գրել, քանի որ նման գնահատականը կվերածվեր անուղղակի քաղաքական գնահատականի: Այն էլ ՝այս օրերին, երբ պաշտոնական քարոզչությունը զբաղված է Սերժ Սարգսյանի տասամյա կառավարումը գովաբանելով:

Անկախ նրանից, հաղորդման հեղինակները կխոստովանեն, թե ոչ, սակայն հայտնի փաստ է, որ հատկապես ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցատեսակները հիմնականում հենց սոցիալական դրդապատճառներով են պայմանավորված: Այսինքն, այդ հանցատեսակների թիվն աճում է աղքատության մակարդակի աճին զուգահեռ: Ուստի, եթե այդ հանցատեսակների թիվը երկուսուկես անգամ աճել է, ապա դա ուղղակի նշանակում է, որ Հայաստանում սոցիալական վիճակը նույնքան վատացել է: Ասել կուզի՝ դատախազության հաղորդումով իրականում ամփոփվում է Սերժ Սարգսյանի տասնամյա կառավարումը, ըստ այդմ, փաստելով, որ Հայաստանում սոցիալական վիճակը գնալով այն աստիճան ծայրահեղ է դառնում, որ մարդիկ ստիպված են գողությամբ կամ ինչպես իրավապահների մոտ է ընդունված ասել՝ ուրիշի գույքին տիրանալու ճանապարհով լուծել իրենց հացի խնդիրը:
 

Վահագն Հովակիմյան