Տոների կրճատումը և հանքերի հարկման կարգի փոփոխությունը թոփ 5 նախաձեռնություններից էին․ Վահան Քերոբյան

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համարում է, որ Ամանորի և Սուրբ ծննդի տոների ոչ աշխատանքային օրերի կրճատումը տարվա կարևորագույն 5 նախաձեռնություններից էր։ Նա բացատրեց, որ դեռ 2021-ի հունվարին էին ցանկանում կիրառել այդ կրճատումը, սակայն հաշվի առան հետպատերազմական վիճակը և թողեցին այս տարվան։

Մեկ այլ կարևորագույն նախաձեռնություն Քերոբյանը համարել է հանքավայրերի շահագործման հարկային փոփոխությունները։ Նախարարի խոսքով՝ այս տարի այդ փոփոխության շնորհիվ հավաքվել է լրացուցիչ 25 մլրդ դրամ հարկ։

Պետական գնումների բանկային երաշխիքների տրամադրման կարգի փոփոխությունը, ըստ Քերոբյանի, երրորդ կարևորագույն փոփոխությունն էր տարվա ընթացքում։ Նա բացատրեց, որ նախկին կարգը մեծ խոչընդոտ էր փոքր ընկերությունների համար։ Դրա շնորհիվ, ըստ նախարարի, բանկային համակարգից ազատվեցին զգալի ռեսուրսներ, որոնք ներդրվեցին շուկայում։

Չորրորդ կարևոր նախաձեռնությունը, ըստ Քերոբյանի, ավելի ֆունդամենտալ և խորը ռեֆորմ է․ այն է՝ քաղաքաշինության խնդիրների աշխատանքային խմբի ստեղծումը և շինթույլտվությունների ոլորտի խնդիրների քննարկումը, պրոցեսի արագացումը և այլն։ Այս ծրագիրը դեռ շարունակվում է։ Քերոբյանը նաև հայտնել է, որ այս պահին միայն Երևանում 320 բնակելի շենք է կառուցվում։

Մեկ այլ իրականացված նախաձեռնություն, ըստ նախարարի, նույնպիսի աշխատանքն է կրթական ոլորտում՝ կրթությունն աշխատաշուկային մոտեցնելու համար։

Իսկ ձախողումներից Քերոբյանը մատնանշել է քեշբեքի ծրագիրը, որը նախատեսված էր սպառումը խթանելու համար։ Նախարարի խոսքով՝ այդ ծրագիրը չընդունվեց․ թե ինչու, նա չմանրամասնեց։

Եվս մեկ չհաջողված նախաձեռնություն, ըստ Քերոբյանի, ընկերությունների կողմից պարտատոմսերի թողարկման ծրագիրն էր, որ չստացվեց իրականացնել։