Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանի հետ այցելել է առաջնագիծ՝ շնորհավորելու ժամկետային զինծառայողների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը։
Գեղարքունիքի մարզպետարանի հաղորդմամբ՝ մարզպետը շրջել է մարտական հենակետում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին, շնորհավորել մարտական հերթապահություն իրականացնող զինվորների Ամանորը` մաղթելով նրանց խաղաղ ծառայություն։