Կայծակը հարվածել է Բրյուսելից Երևան թռչող ինքնաթիռին
Հասարակություն
29.12.2021 | 19:31Երեկ Բրյուսելից դեպի Երևան թռչող A320 օդանավը վերադարձել է Բրյուսելի օդանավակայան կայծակի պատճառով։ Այս մասին հաղորդում է Aviation24.be կայքը։
Հաղորդվում է, որ 180 հոգի տեղափոխող ինքնաթիռն օդ է բարձրացել ցերեկը։ Հասնելով Լյուքսեմբուրգ՝ այն ենթարկվել է կայծակնային հարվածի։ Օդաչուները որոշում են կայացրել վերադառնալ Բրյուսել։
Չվերթը հետաձգվել է 24 ժամով, իսկ ուղևորներին տեղավորել են հյուրանոցներում։