ՀՌՀ-ն ԲՏԱ նախարարությունից ստացել է դրամաշնորհ ԱԹՍ-երի մշակման համար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հայ-Ռուսական համալսարանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պայմանագիր են ստորագրել պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՌՀ մամուլի ծառայությունը։

Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել փոքր և միջին չափերի անօդաչու թռչող սարքերի կառուցման, վերահսկման և կառավարման ունիվերսալ համակարգ, որը թույլ կտա ընտրել կոնկրետ խնդրի համար անհրաժեշտ սարքավորումը, իսկ ծրագրային ապահովումը կլինի ունիվերսալ բոլոր կոնֆիգուրացիաների դեպքում։ ԱԹՍ-ները բաղկացած կլինեն մոդուլներից. յուրաքանչյուր մուդուլի համար կլինեն մի քանի այլընտրանքային ֆիզիկական սարքեր՝ կախված լուծվող խնդրից։

Հայ-Ռուսական համալսարանի հայտարարած ծրագրի իրականացման համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ՀՌՀ-ին կտրամադրի 20 միլիոն դրամ։ Այս ծրագրի իրականացման արդյունքում կհեշտացվի փոքր և միջին չափերի տարբեր ԱԹՍ-ներ կառուցումն իրենց հիմնական ծրագրային ապահովմամբ ու գործառույթներով։

Նախագիծն իրականացվում է Հայ-Ռուսական համալսարանի երկու նոր՝ «Ինտելեկտուալ համակարգեր և ռոբոտատեխնիկա», «Անլար հաղորդակցություն և սենսորներ», մագիստրոսական ծրագրերի ուսումնական գործընթացի շրջանակներում։

Ծրագրին մասնակցում են 14 ուսանող, որոնց համալսարանը տրամադրում է ամսական 200.000 դրամի չափով կրթաթոշակ։