Վլադիմիր Պուտինն ԱՊՀ ստեղծումն արդարացված քայլ է անվանել

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ 30 տարի առաջ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) ստեղծումն արդարացված քայլ էր։

«Վերջին տարիների և տասնամյակների ընթացքում շատ բան կտրուկ փոխվել է, միևնույն ժամանակ, ուզում եմ նշել, որ կազմակերպության ստեղծումը, իհարկե, արդարացված էր։ Ինտեգրումը շատ ոլորտներում խորացել է»,- ասել է նա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, որն այսօր ընթանում է Սանկտ Պետերբուրգում։

Դա, ըստ ՌԴ ղեկավարի, վերաբերում է ինչպես ԱՊՀ երկրների անվտանգությանը, այնպես էլ տնտեսությանը։

«Պետք է ասեմ, որ, ընդհանուր առմամբ, դրական դեր են խաղում այն հարաբերությունները, որոնք պահպանվել են դեռևս Խորհրդային Միության ժամանակներից․ դրանք ընդհանուր կոմունիկացիաներ են, ընդհանուր ձեռնարկություններ, որոնք աշխատում են որպես գործընկերներ»,- նշել է Պուտինը։

Այս ամենը, ըստ ՌԴ ղեկավարի, ոչ միայն պարզապես պահպանվել է, այլ շատ բան «ստեղծվել ու զարգացել է միանգամայն նոր հողի, նոր հիմքի վրա»։

Տաթև Ֆռանգյան