Պուտինը կարող է դիտարկել մի քանի տարբերակ, եթե Արևմուտքը չտա անվտանգության երաշխիքներ․ VOA-ի անդրադարձը

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Մոսկվան իր առաջարկներն է ներկայացրել այս ամսվա սկզբին: Պահանջներից մեկը ՆԱՏՕ-ի կողմից դեպի արևելք ընդլայնումն արգելելն է և դաշինքի կողմից ռազմական համագործակցությունը դադարեցնելն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ուկրաինան և Վրաստանը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Հինգշաբթի օրը, ելույթ ունենալով ամենամյա մամուլի ասուլիսում, Պուտինը կոչ արեց Արևմուտքին անհապաղ անվտանգության երաշխիքներ տրամադրել՝ բազմաթիվ պահանջներ ներկայացնելով Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի դեմ։

Նա զգուշացրել է, որ Մոսկվան ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Արեւմուտքը շարունակի իր ագրեսիվ ընթացքը, որը նրա խոսքերով արդեն հայտնվել է Ռուսաստանի շեմին:

Կիրակի օրը Ռուսաստանի պետական հեռուստատեսության եթերում իր մեկնաբանություններում Պուտինը ասել է, որ ռուսական պատասխանները «կարող են շատ տարբեր լինել»:

«Դա կախված է նրանից, թե ինչ առաջարկներ կանեն ինձ մեր ռազմական փորձագետները»,- հավելել է նա, առանց մանրամասնելու:

ԱՄՆ-ի պաշտոնյաները հրապարակայնորեն հայտարարել են ռուսական պահանջների շուրջ բանակցելու պատրաստակամության մասին։ Սակայն մասնավոր կերպով Վաշինգտոնում և այլուր պաշտոնյաները պնդում են, որ Մոսկվայի որոշ պահանջներ անիրագործելի են կամ արմատապես հակասում են արևմտյան արժեքներին:

Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները համաձայնել են բանակցություններ սկսել Մոսկվայի հետ հունվարին՝ քննարկելու Կրեմլի մտահոգությունները:

Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը շաբաթ օրը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը որոշել է հունվարի 12-ին ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստ հրավիրել, և որ դաշինքն այդ հարցով կապի մեջ է Ռուսաստանի հետ:

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ այս առաջարկը դիտարկվում է, և դրա ձևաչափն ու ժամկետները հստակեցում են պահանջում։ Կայանալու դեպքում այն կդառնա խորհրդի առաջին նիստը երկուսուկես տարվա ընթացքում։

Կիևը և նրան աջակցող արևմտյան երկրները մեղադրում են Ռուսաստանին Ուկրաինայի սահմանների երկայնքով մոտ 100,000 թվակազմով զորքեր տեղակայելու մեջ՝ որպես ներխուժման հնարավոր նախապատրաստություն։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն Մոսկվային սպառնացել են ռազմական էսկալացիայի դեպքում լուրջ հետևանքներով: Ռուսաստանը հայտարարել է, որ մտադիր չէ ներխուժել Ուկրաինա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարեց, որ ավելի քան 10,000 զինծառայողներ ավարտել են մեկամսյա զորավարժությունները Ուկրաինայի մերձակայքում, և որ ներգրավված զինվորականները վերադառնում են իրենց մշտական տեղակայման վայրեր:

Նախարարությունից հայտնել են, որ Հարավային ռազմական օկրուգի զորքերի զորավարժություններն անցկացվել են Ռուսաստանի մի շարք հարավային շրջաններում, այդ թվում՝ Ռոստովի մարզում և Կրասնոդարի երկրամասում, ինչպես նաև դրանցից դուրս՝ ներառյալ Ստավրոպոլի երկրամասում, Աստրախանի մարզում և Հյուսիսային Կովկասում:

Մարտական վարժանքներ են անցկացվել նաև Հայաստանի տարածքում, բռնազավթված Ղրիմում Վրաստանի անջատողական Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջաններում: