Թուրքերի մեծ մասը հավանություն չի տալիս Էրդողանի կատարած աշխատանքին․ սոցհարցման տվյալներ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատանքից գոհունակության ցուցանիշը դեկտեմբերին, ըստ Metropoll հետազոտական ընկերության հարցման արդյունքների, նվազել է 0,7 տոկոսային կետով։ Հարցվածների միայն 38․6 տոկոսն է ասել, որ հավանություն է տալիս նախագահի պարտականությունների կատարմանը, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Հարցվածների ավելի քան 57 տոկոսն ասել է, որ հավանություն չի տալիս, թե ինչպես է Թուրքիայի առաջնորդը կատարում նախագահի պարտականությունները։

Այս հետազոտությունն անցկացվում է այն ժամանակ, երբ Թուրքիան պայքարում է հիվանդ տնտեսության և անկայուն արժույթի հետ, որը պատմական արժեզրկում էր գրանցել՝ հասնելով մեկ դոլարի նկատմամբ մինչև 18,4 լիրայի՝ Էրդողանի կողմից տոկոսադրույքների կրճատման պատճառով։ Երկրում գնաճն էլ, ըստ պաշտոնական տվյալների, հասել է 21 տոկոսի:

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության համակիրների 95 տոկոսը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Էրդողանի աշխատանքին, որին հաջորդում են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմնակիցների 93,3 տոկոսը և աջ կենտրոնամետ ազգայնական «Լավ» կուսակցության աջակիցների 89,8 տոկոսը։

Մինչդեռ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության աջակիցների միայն չորս տոկոսն է ասել, որ հավանություն չի տալիս Թուրքիայի ղեկավարի՝ երկիրը ղեկավարելու ճանապարհին, մինչդեռ ԱԶԿ-ի կոալիցիոն կրտսեր գործընկեր «Ազգայնական շարժում» ծայրահեղ աջ կուսակցության կողմնակիցների համար այս ցուցանիշը կազմում է 30,6 տոկոս։

Ըստ Metropoll-ի՝ Էրդողանը վերջին անգամ նման ցածր վարկանիշ ունեցել է 2015 թվականի համապետական ընտրությունների ժամանակ։

Էմմա Չոբանյան