Գյումրու ծննդատանը երկու տղաներ են ծնվել․ մեկը տան 9-րդ զավակն է, մյուսը՝  6-րդ

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

Գյումրու ծննդատանը նախորդ օրը  ծնվել  է 40-ամյա Քրիստինա Ղազարյանի 9-րդ զավակը։  3 կիլոգրամ քաշով ծնված տղային ծնողներն անվանել են Դանիել։  6 տղաների և 3 դուստրերի մայր Քրիստինայի մեծ որդին շուտով բանակ կզորակոչվի։

«Ես կոչ  եմ անում բոլոր հայ մայրերին շատ երեխաներ ունենալ, բոլոր երեխաներն էլ Աստծո տված պարգևն են, Աստված ամեն երեխայի տալիս  է իր բաժինը»,- ասում է Քրիստինա Ղազարյանը։

Նույն օրը Գյումրու ծննդատանը լույս աշխարհ է եկել Անի խոշորացված համայնքի բնակչուհի Արմենուհի Չապանյանի 6-րդ զավակը։  3,5 կլիոգրամ քաշով ծնված երեխային  անվանել են Արամ։   Արմենուհին երեք տղա և երեք աղջիկ ունի, մեծ զավակը 10 տարեկան է։

30-ամյա կինը  կառավարությանը խնդրում է չանտեսել բազմազավակ ընտանիքներին։

«Բազմազավակությանը ոչ մի ձևով չեն աջակցում, 5 երեխայի համար 50 հազար դրամ եմ ստացել, հիմա 5 հազար էլ այս երեխայի համար պիտի ավելանա ու վերջ։  55 հազար դրամով վեց երեխա կպահվի՞։  Ամուսինս աշխատանք չունի, գոնե աշխատելու հարցում օգնեն, տան պայմաններն էլ նորմալ չեն, հարմարություններ չունենք», -ասում է Արմենուհի Չապանյանը։

Գյումրու ծննդատան նորածնային բաժանմունքի վարիչ Հայկուշ Ավետիսյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ  թեև տարվա ավարտին դեռ մնացել է չորս օր, սակայն  նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ  ծնունդների քանակը աճել է շուրջ 100-ով ։  Ըստ նրա՝ Գյումրու ծննդատանն այս տարի նորածնի մահացության ոչ մի դեպք չի գանցվել ։

«Տարվա ընթացքում, կապված պանդեմիայի հետ, ունեցել ենք քովիդով հիվանդացած, սուր շնչառական վարակ տարած մայրերից ծնված երեխաներ՝ բնածին թոքաբորբով․ մեզ շատ է օգնել «Մուրացան»-ի անվան բժշկական կենտրոնը։ Տարվա ընթացքում 20 նորածին է տեղափոխվել այնտեղ,  բոլորն առողջացած դուրս են գրվել»,- ասաց Հայկուշ Ավետիսյանը։

Արմիկ Մովսիսյան