Ինչպես է ձևավորվելու Երևանի գլխավոր հատակագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքի կառավարման գործիքակազմի թվայնացումը և այդ մոդելի տեղափոխումը Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (GIS) հարթակի վրա ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ կազմում ձևավորվել է նոր բաժին․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Համայնքային երկու՝ «Երևաննախագիծ» և «Քաղաքաշինություն» ընկերություններն այժմ նախապատրաստական աշխատանքներ են տանում նոր ռազմավարական փաստաթղթի ձևավորման նպատակով: Այն կլինի քաղաքի անընդհատ զարգացումն արտահայտող թվայնացված փաստաթուղթ, որն ապահովելու է Երևանի համաչափ ու դինամիկ զարգացումը:

«Երևանի գլխավոր հատակագծից բխող քաղաքի կառավարման բոլոր այն մեխանիզմները, որոնք կային, հնացած են: Միլիոնանոց բնակչությամբ քաղաքը պահանջում է դինամիկ կառավարման նոր մոտեցումներ ու լուծումներ, որոնք պետք է ներառվեն փաստաթղթում: Դա կբերի արագ ու օբյեկտիվ որոշումների կայացմանը»,- նշել է Երևանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանը:

«Քաղաքաշինություն» ՓԲԸ-ն, որը զբաղվում է գեոդեզիական աշխատանքներով (տարածքների չափագրում գլոբալ դիրքավորման համակագի (GPS) միջոցով, հողամասերի հատակագծերի թողարկմամբ ու մի շարք այլ գործառույթներով ապահովվել է չափագրման նորագույն տեխնոլոգիաներով համալրված սարքավորումներով, ինչը կնպաստի իրականացվող աշխատանքների առավել ճշգրտությանը, պատվերների կատարման ժամկետների կրճատմանը, տարածական պլանավորման հիմք հանդիսացող ելակետային տվյալների կուտակման արդյունավետ կազմակերպմանը ու քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը: