Նվեր-քաղցրավենիքն Ամանորին. ԱՆ-ի խորհուրդները

Լուրեր

08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Բոլորը

Տոնական օրերին փոքրիկներն ավելի հակված են քաղցրավենիք ուտելուն:

Նրանց անվտանգ և որակյալ քաղցրեղեն հրամցնելու և առհասարակ ամանորյա քաղցր նվեր ընտրելիս Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս քաղցր նվերները գնել առևտրի կետերից, ուշադիր լինել պարունակությանը, փաթեթավորման ամսաթվին, պիտանիության ժամկետին և պահպանման պայմաններին, փաթեթավորող կազմակերպության անվանը, իրավաբանական հասցեին, սննդային արժեքին, այն նորմատիվ ակտի անվանը` համաձայն որի այն պատրաստվել է,
գնել այն արտադրանքը, որը պարունակում է քիչ քանակով սննդային հավելումներ, կոնսերվանտներ, հոմոգերիզացված ճարպեր,
հիշել, որ ծիրանի կորիզը, գետնանուշն ալերգեններ են և դրանց միջուկներով հրուշակեղենի օգտագործումը երեխաներին խորհուրդ չի տրվում: Կարամելային կոնֆետներ՝ այդ թվում ապակենման, խորհուրդ չի տրվում ներառել մանկական նվերների փաթեթներում, ինչպես նաև այնպիսի հրուշակեղենային արտադրանք, որոնցում ալկոհոլի՝ էթանոլի պարունակությունը 0.5 %-ից ավելի է:

Ամանորյա նվերներով փաթեթներ ընտրելիս ցանկալի է նախապատվություն տալ`

թխվածքաբլիթներին, որոնք պարունակում են ցածր կալորիականություն,
շոկոլադե կոնֆետներին, քանի որ շոկոլադը պարունակում է նաև կարիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, քիչ քանակներով վիտամին A, C, E, և հակաօքսիդանտներ,
զեֆիրներին. դրանք չեն պարունակում ճարպեր: Դրա արտադրության համար օգտագործվում է միայն ձվի սպիտակուցներ, շաքար, մրգային բնական այլ խտացված նյութեր, ինչպիսիք են` ագար-ագարը, դոնդողը, պեկտինը:

Միաժամանակ, պետք է հիշել, որ հրուշակեղենը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, այդ պատճառով պետք է սահմանափակել դրանց օգտագործումը:

Եթե նվերի տուփի մեջ հրուշակեղերի հետ միասին ներառված է նաև խաղալիք, ապա այն պետք է փաթեթավորված լինի սննդամթերքի հետ շփման համար թույլատրվող փաթեթով: