Ժայռապայթեցման աշխատանքներ են կատարվել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածին ժայռապայթեցման աշխատանքներ են կատարվել:
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տեղեկացմամբ՝ պայթեցման աշխատանքներն իրականացվել են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։