Վեթինգի մասին ոչ մի օր չենք մոռացել. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

Հիմա մենք պրոբլեմ ունենք, երբ գործողություններ ենք անում, հետո դրանք գնում նույն դատական համակարգում վիճարկվում են և խոչընդոտներ են առաջանում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իշխանությունը հրաժարվել է դատական համակարգում վեթինգի գաղափարից:

«Օրինակ գիտեք, որ ապօրինի հարստացման մասին օրենքն ընդունվել է 2017-ին, և մենք ասում ենք, որ կապ չունի, որ այդ ժամանակ է ընդունվել, մենք պետք է հնարավորություն ունենանք դրանից առաջ էլ հետ գնանք, տեսնենք՝ այդ գույքը ոնց է ձևավորվել: Մենք նաև ասել ենք, որ ՄԻԵԴ-ում դատավճիռների հետևից մենք հետ պետք է գանք և այդ վճիռները կայացրած դատավորների նկատմամբ գործողություն պետք է իրականացնենք:

Այստեղ խնդիրն այն է, որ մեր այս գործողությունները վիճարկվում են հենց գործող դատական համակարգում: Մյուս կողմից մենք չենք ուզում այնպիսի գործողություններ անենք, որմիջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծվի, թե մենք ուզում ենք դատական համակարգը դարձնենք նույնքան կառավարելի, որքան եղել է 2018-ի հեղափոխությունից առաջ»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդունում է քննադատությունը, որ այս ասպարեզում չեն կարողացել մեծ հաջողությունների հասնել. «Բայց ես չեմ ընդունի քննադատությունը վճռականության բացակայության մասին: Որովհետև այն դեպքում երբ մենք վճռականություն ենք ցուցաբերել, գիտեք հանրաքվե էինք նշանակել, բայց կովիդի համաճարակի պատճառով ստիպված եղանք չեղարկել: Նաև որոշակի վճռական գործողություններ ենք արել, բայց դրանք չենք կարող դուրս բերել օրինականության շրջանակից: Մենք ոչ մի օր դրա մասին չենք մոռացել, ամեն օր այդ ուղղությամբ աշխատում ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: