Շիրակի մարզում վարակվել է 8068 մարդ, մահացել 275-ը․ կորոնավիրուսի 2021-ի պատկերը

Լուրեր

11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
Բոլորը

Շիրակի մարզում մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդացել է 8068 մարդ, մահացել՝ 275-ը։ Այս մասինտարեվերջյան մարզխորհրդի նիստի ժամանակ ամփոփիչ զեկույցում հայտնեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը։ Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօրվա դրությամբ 92 է, նրանք ամբուլատոր բուժում են ստանում, քանի որ մարզի կորոնավիուսային ստացիոնար բաժանմունքները փակվել են՝ կապված ողջ հանրապետությունուվ վարակվածների թվի նվազման հետ։

Վերջինս նաև ներկայացրեց Շիրակի մարզում պատվաստումների ցուցանիշը։

«Առաջին դեղաչափով պատվաստված ունենք 68 հազար 728 մարդ, որը կազմում է 39 տոկոսը։ Երկրորդ դեղաչափով՝ 47 հազար 28, որը կազմում է 26,7 տոկոսը։ Տոկոսները հանված են վիճակագրական կոմիտեի ներկայացրած մարզի 18-ից բարձր ազգաբնակչության թվից ելնելով։

Պետական կառավարման մարմինների աշխատակիցների 95,5 տոկոսը պատվաստված է, առողջապահության համակարգի աշխատակիցների՝ 95,2 տոկոսը, ուսումնական հաստատությունների աշխատակիցների՝ 94,1 տոկոսը և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների՝ 87,3 տոկոսը»,-ասաց Լեյլի Ասլանյանը։


Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն էլ հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ մարզում կավելանա պատվաստվողների թիվը։ Նա նաև նշեց, որ Շիրակի մարզում պատվաստանյութերի դեֆիցիտ չկա։ Շուտով Հայաստանի Հանրապետություն կներկվի նաև «Ֆայզեր» տեսակի պատվաստանյութը․ առաջիկայում բավական մեծ խմբաքանակով նվիրատվություն է սպասվում։

Արմիկ Մովսիսյան