Իսրայելը COVID-19-ը բուժող դեղամիջոց է ստեղծել․ փորձարկումների 1-ին փուլը 100 տոկոսանոց արդյունավետություն է ցույց տվել․ The Jerusalem Post

Լուրեր

11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
Բոլորը

Իսրայելցի գիտնականները կորոնավիրուսի դեմ Amor-18 դեղամիջոցի կլինիկական փորձարկումներ են անցկացրել։ Բոլոր 18 մարդիկ, որոնց մասնակցությամբ փորձարկվել է դեղամիջոցը, ապաքինվել են, հայտնում է The Jerusalem Post-ը:

Սա Amorphical կենսատեխնոլոգիական ընկերության դեղամիջոցն է, որը փորձարկվել է Ցֆատեի Զիվ բժշկական կենտրոնում։

«Բոլոր 18 հոսպիտալացված անձինք, որոնք անցել են իսրայելական կենսատեխնոլոգիական Amorphical ընկերության կողմից երկրորդ փուլի ուսումնասիրությունների արդյունքում ստացած բուժումը, ապաքինվել են և մի քանի օր հետո դուրս գրվել», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ փորձարկումն իրականացվել է ինչպես թեթև ախտանշաններով, այնպես էլ հիվանդության ծանր ընթացք ունեցող հիվանդների վրա։ Բացի այդ, դեղամիջոցը ստացել են երկու ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնք նույնպես ապաքինվել ու դուրս են գրվել հիվանդանոցից։

«Քանի որ դեղամիջոցը ստացած հիվանդներն ապաքինվել և մի քանի օրվա ընթացքում դուրս են գրվել հիվանդանոցից, փորձարկումը 100%-ով հաջող է անցել»,- ասվում է զեկույցում։

Նոր՝ Amor-18 դեղամիջոցի հիմնական բաղադրիչը ամորֆ կալցիումի կարբոնատն է (ACC)։ Amorphical ընկերությունից պարզաբանել են, որ ACC-ն կարող է կարգավորել յուրաքանչյուր բջիջի շուրջ pH թթվային փոփոխությունները։ Նման արդյունքը թույլ է տալիս դեղամիջոցին՝ կանխել վիրուսի տարածումը, ինչպես նաև հիվանդի վիճակի վատթարացումը։

Տաթև Ֆռանգյան