Կիևի դեմ ագրեսիան լայնածավալ հետևանքներ կունենա․ Բորել

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Արևելյան Եվրոպայում անվտանգային իրավիճակը՝ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ռազմական ներուժի կուտակման լույսի ներքո, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Ռազմական հզորության կուտակումը նոր սպառնալիքներ և ներխուժման մտավախություններ է ստեղծել»,- հայտարարել են կողմերը։

Ժոզեպ Բորելը վերահաստատել է Եվրամիության հաստատակամ և անսասան աջակցությունը «Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ «Ուկրաինայի դեմ ցանկացած հետագա ռազմական ագրեսիա կունենա լայնածավալ հետևանքներ»։ ԵՄ բարձր ներկայացուցիչը նաև մատնանշել է Ռուսաստանի կողմից ապաէսկալացիայի անհրաժեշտությունը և մինսկյան պայմանավորվածությունների լիարժեք կատարումը։

Բորելը հիշեցրել է, որ ԵՄ-ն սերտորեն համակարգում է իր գործողություններն անդրատլանտյան և այլ գործընկերների հետ, որոնք կիսում են նմանատիպ արժեքները, այդ թվում՝ եվրոպական անվտանգության ճարտարապետության վրա ազդող երկու համաձայնագրերի նախագծերի վերաբերյալ, որոնք ներկայացված են Ռուսաստանի կողմից։

Տաթև Ֆռանգյան