Ինչպես է Մոսկվան վերաբերում Լաչինի միջանցքում անցակետ դնելու Ադրբեջանի սպառնալիքներին. Զախարովա

Լուրեր

19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
19.05.2026 | 11:11
ՀՀ-ն կանգառ չի, տեղ ենք հասել, ժողովուրդ․ Փաշինյանը դիմեց արցախցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:54
24 մասնակից՝ 11 երկրից․ մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը
19.05.2026 | 10:42
ԱԱ-2026․ Բրազիլի հավաքականի հայտացուցակն ու Նեյմարի վերադարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 10:35
Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածները
19.05.2026 | 10:34
Մեկնարկել է Արարատ Միրզոյան-Կեստուտիս Բուդրիս առանձնազրույցը
19.05.2026 | 10:23
Փաշինյանի քարոզարշավը Սպիտակում. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 19-ի դրությամբ
19.05.2026 | 09:50
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարություններին, այսպես կոչված, «Զանգեզուրի» և Լաչինի միջանցքների մասով։ Նա նշել է, որ հետևում են ամեն ինչին։

«Այն ամենը, ինչ կապված է երկաթուղային հաղորդակցության հետ, այն նախաձեռնությունները, որոնք հաջորդում են բրյուսելյան հանդիպումների արդյունքներին, զարգացնում են երեք երկրների ղեկավարների այս տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերը։ Դրանց բովանդակային քննարկումը շարունակվում է եռակողմ աշխատանքային խմբի միջոցով՝ փոխվարչապետերի համանախագահությամբ։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ այս մեխանիզմի շրջանակում դիտարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի ողջ շրջանակը, այդ թվում՝ տարածաշրջանում ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային տրանսպորտային կապերի վերականգնումը։ Ինչպես Սոչիում պայմանավորվել են երկրների ղեկավարները՝ մենք աշխատում ենք կոնկրետ տրանսպորտային նախագծեր սկսելու ուղղությամբ»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ հայտարարությունները պետք նույն թիրախը խոցեն և աշխատեն այս նպատակին հասնելու համար՝ համապատասխան միջավայրի ստեղծմամբ։

«Չի կարելի ասել, որ մենք խնդիրները չենք ֆիքսում, բայց պետք է ստեղծել ու ձևավորել համապատասխան մթնոլորտ, ոչ թե շրջել ու դնել այն, ինչ խնդրի տեսքով է։ Այս ամենը մենք տեսնում ենք, ամեն ինչ ֆիքսում ենք, բոլորս էլ դա հասկանում ենք։ Կողմերի հետ շատ բան հաշվի ենք առնում, առանձին-առանձին ենք խոսում, կոլեկտիվ և այլն, բայց, իհարկե, ես և դուք տեղեկատվական ոլորտում պետք է ցույց տանք, որ կան նաև դրական կողմեր, և անսահման խնդրահարույց հարցերը հիմնարար չդնել»,- ասել Է Զախարովան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Չոբանյան